Եվ այսպես, սեպտեմբերի 15-ին եւ 16-ին, իսկ դա արդեն շատ շուտով է, Երեւանում տեղի կունենա Comedy Club փառատոնը, որի ընթացքում ТНТ հեռուստաալիքի համար կնկարահանվեն շոուի թողարկումները: Երեւան են ժամանելու Comedy Club-ի բոլոր առաջատար աստղերը՝ Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նրանց շարքերում է լինելու նաեւ մեր կողմից սիրված Պավել Վոլյան: Չնայած Պավել Վոլյայի մեծ զբաղվածությանը, նա կարողացավ ժամանակ տրամադրել եւ մեզ հետ զրուցել Հայաստանում կայանալիք շոուի եւ Comedy Club-ի մասին:
Պավել, ի՞նչ եք ակնկալում Comedy Club-ի Երեւանում կայանալիք փառատոնից
Ինձ թվում է, այդ հարցը պետք է հղել հանդիսատեսին: Մենք տղաների հետ, սովորության համաձայն, ցանկանում ենք զվարճանալ, ծիծաղել, բղավել ինչպես հարկն է: Չէ՞ որ մենք ճկուն ենք, մեզ միայն խոսք տուր: Իսկ այստեղ մենք պետք է այդ ամենով զբաղվենք ամենահրաշալի քաղաքներից մեկում, այնպես որ Երեւա՛ն, դիմավորիր:
Ընտանեկան կյանքն ազդե՞լ է ձեր հումորի վրա: Դուք այժմ զգույշ եք արտահայտվում, մտածում եք. «Աստված իմ, երեխաներս կտեսնեն սա, երբ մեծանան»
Ես կարծում եմ, որ երբ իմ երեխաները մեծանան, վերջին բանը, որ նրանք կցանկանան տեսնել, դա իրենց հոր ծամաշռություններն են հեռուստատեսությամբ: Այնպես, որ ոչ: Դա միայն ազդել է ճամպրուկների թվի վրա, որոնք ես ինձ հետ հանգստի մեկնելիս եմ վերցնում:
Ի՞նչ եք կարծում, ո՞վ է Comedy Club-ի ապագան:
Մենք դեռ ընտրություններ չենք անցկացրել: Երբ դրանք տեղի ունենա, անպայման պաշտոնական հայտարարությամբ հանդես կգանք:
Comedy Club-ում գոյություն ու՞նի ցենզուրա: Եթե այո, ապա չեք վախենում, որ ժամանակի ընթացքում այն կդառնա նույնքան ձանձրալի, որքան այժմ ՈՒՀԱ-ն է:
Չկան վերեւից թելադրվող ինչ-որ հրահանգներ: Մենք պարզապես անում ենք այն, ինչը ցանկանում ենք: Եվ հետո, դրա համար գումար ենք վաստակում: Հաճույք, այնպես չէ՞:
Թթի՞, թե ծիրանի՞:
Իսկ կարելի՞ է բոլորը նայել:
Պարույր Սինյավկսի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես