NEWS.am STYLE-ը ուրախությամբ եւ հպարտությամբ շարունակում է գրել մեր հայրենակիցների հետ, որոնք արտասահմանում հաջողություններ են գրանցում։ Այս անգամ մենք զրուցեցինք շատ տաղանդավոր, երիտասարդ եւ խոստումնալից դաշնակահարուհի Լիա Գրիգորյանի հետ, ով ապրում է Նյու Յորքում եւ շատ հայտնի եւ բավականին լուրջ, հավանաբար ամենահեղինակավոր՝ Thelonious Monk International Jazz մրցույթում անցել է եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ 100 մասնակցից անցել է 14 երաժիշտ (նա, ով հաղթի կստանա 25 000 դոլար մրցանակ եւ Concord Music Group-ի հետ պայմանագիր), սակայն այս ամենի մասին մենք մանրամասն զրուցել ենք Լիայի հետ։
Լիա, պատմեք մի փոքր ձեր մասին։
-Այժմ ես ապրում եմ Նյու Յորքում, սակայն ծնվել եմ Հայաստանի Աբովյան քաղաքում, չնայած իմ ընտանիքը Ստեփանակերտից է։ Մենք 1991թ․-ին Ղարաբազյան պատերազմի թեժ պահին տեղափոխվեցինք Ռուսաստան։ Ապրել ենք Ռոստովում, որտեղ ես սկսել եմ իմ երաժշտական կրթությունը։ 18 տարեկանում ես տեղափոխվել եմ Ամստերդամ, որտեղ սովորել եմ կոնսերվատորիայում։ Երբ ես ասպիրանտուրայում էի, ԱՄՆ-ի Manhattan school of Music-ում սովորելու կրթաոշակ ստացա։ Այ այդպես ես հասա Նյու Յորք։
Իսկ ի՞նչ մրցույթ է, որին մասնակցում ես։
- Ջազի աշխարհում սա շատ հեղինակավոր մրցույթ է՝ Thelonious Monk International Jazz։ Եթե ոչ ամենահեղինակավորը։ Եթե չեմ սխալվում ամբողջ աշխարհից մասնակցել են 100 մարդ, որոնցից 14-ն են անցել եղրափակիչ։ Ես անցել եմ դրա բոլոր փուլերը եւ ահա հայտնվել եմ եզրափակչում, որտեղ դեկտեմբերի 2-ին եւ 3-ին կորոշեն, թե ով է ամենալավը։
Ժյուրիի անդամների ցանկում ջազի ամենաազդեցիկ երաժիշտներից է՝ Հերբի Հենքոքը, դա այդպե՞ս է։
-Այո, նա ժյուրիի անդամներից մեկն է, որի անդամներից են Սայրուս Չեստնատը, Մոնտի Ալեքսանդրը, Ջոանի Բրակիինը, Ջեյսոն Մորանը, Դանիլո Պերեսը եւ Ռենե Ռոզնեզը։ Փոքր-ինչ վախենում եմ նվագել ջազի նման հսկաների առջեւ։
Եզրափակչում ի՞նչ ես մտադիր նվագել։
- Դեռ չեմ որոշել, մենք 15 րեպե ունենք եւ կարող ենք նվագել ինչ ցանկանում ենք․ մերը, օրիգինալ երաժշտություն կամ ջազային ստանդարտներ։
Իսկ հաղթանակի դեպքու՞մ։
-Հաղթողը կստանա 25 000 դոլար մրցանակ եւ Concord Music Group-ի հետ պայմանագիր։
Հաջողություն ենք մաղթում։
-Շնորհակալություն։
Տաղանդավոր դաշնակահարուհու հետ զրուցեց՝ ընդմիշտ ձեր Պարույր Սինյանվկին
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը