Նոր տարին սկսել լավ տրամադրությամբ, ուրախ, առողջ եւ, իհարկե, գեղեցիկ. Ամանորից ամիսներ առաջ շատերն արդեն սկսում են մտածել այս ուղղությամբ: Կանանց գործն այս առումով որոշել են թեթեւացնել հայտնի մասնագետները: Ի՞նչ հագնել, ինչպե՞ս շպարվել եւ ինչպե՞ս առողջ սնվել Ամանորին՝ այս հարցերի պատասխաններն այսօր բացահայտել են նորաձեւության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը, հայտնի դիմահարդար Ագա Քանքանյանն ու բժիշկ-սննդաբան Լիլիթ Մարգարյանը.
Լիլիթի կարծիքոով՝ դժվար կլինի դարերից եկած հայկայան ամանորյա սեղանը փոխարինել առողջ սնունդով հագեցած սեղանով. նա խորհուրդ տվեց այդ ամենին հասնել աստիճանաբար:
«Շատ լավ ու ճիշտ կլինի, եթե նախապես մտածեք՝ ինչ եք պատրաստելու եւ ինչ եք հյուրասիրելու Ամանորին: Մեր ամանորյա սովորույթները դեռ հին ժամանակներից են գալիս: Միանգամից այդ կարծարատիպերը կոտրել ու բոլորին պարտադրել առողջ սնվել, դժվար կլինի, դա պետք է աստիճանաբար անել: Պետք չէ պատրաստել այնպիսի աղցաններ, որոնք մի քանի օր պետք է պահել: Պատրաստեք քիչ քանակով, թարմ բանջարեղենով աղցաններ՝ տվյալ օրվա համար»,-խորհուրդ է տալիս նա՝ առաջարկելով խուսափել մայոնեզի եւ այլ ծանր սոուսնորի կիրառումից:
«Տոնական օրերին պետք չէ շեղվել գրաֆիկից, պետք չէ սպասել կոնկրետ ժամի կամ հյուրի, որպեզի սնվեք. պետք է ինչ-ոչ ռեժիմով սնվել, որովհետեւ երբ շատ քաղցած եք, դժվար է հասկանալ` երբ հագեցաք»,-շեշտեց նա:
Սա, ինչ վերաբերում էր սնունդին, բայց չենք մոռանում նաեւ գեղեցիկ տեսքի մասին: Չէ՞որ, ասում են՝ ինչպես դիմավորես տարին, այնպես էլ այն կանցնի: Հենց դրա համար էլ նորաձեւության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը կանանց խորհուրդ է տալիս լինել համարձակ եւ բառի բուն իմաստով փայլել Ամանորի գիշերը:
«Այդ օրը շողալ եւ փայլել պարտավոր է յուրաքանչյուր կին: Կրեք ոսկեփայլ եւ արծաթափայլ զգեստեր: Ամանորը հենց այն տոնն է, երբ պետք է կիրառել փայլելու հնարավորությունը: Նաեւ պետք է լինել հնարամիտ, նույիսկ՝ մի փոքր չափազանցված: Նորաձեւ են նաեւ տարբեր, այդ թվում՝ օվերսայզ (մեծ չափսերի) բաճկոնները, որոնք կարող եք կրել՝ որպես զգեստ. եղեք օրիգինալ եւ ստադարտից դուրս: Ինչ վերաբերում է 2019-ի թրենդային գույնին՝ դա բաց կորալն է՝ այսինքն վարդագույնի տարբեր երանգները համադրելով կարող եք ստանալ գեղեցիկ look: Աքսեսուարները եւս պետք է լինեն խոշոր եւ փայլուն:
Փայլեք, որքան կարող եք եւ ձեզ զգացեք երեկոյի թագուհի»:
Փայլերի թեման շարունակվում է նաեւ դիմահարդարման մեջ: Ագա Քանքանյանը եւս խորհուդ է տալիս շողալ Ամանորին: Դիմահարդարը բացահայտեց նաեւ, թե ինչպես կարելի է ընդամենը 5 րոպեում եւ մեկ հայլայթերի օգնությամբ ունենալ փայլուն եւ ոճային դիմահարդարում:
«Գաղտնիքն այն է, որ հայլայթերը, որը սիրում են բոլոր աղջիկները, մաշկին հաղորդում է թարմ տեսք, ընդգծում է դեմքի օվալը, օգնում ստանալ իդեալական տարբերակ՝ սրացնում է քթի ծայրը, շուրթը բարձրացնում է վերեւ, այսինքն՝ այն, ինչ մեզ պետք է, հայլայթերն անում է»:
Իսկ թե ինչպես կիրառել այս լայֆհաքը պրակտիկորեն, հայտնի դիմահարդարն անձամբ ցուցադրեց: Այն կարող եք դիտել տեսանյութում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին