Ամբողջ աշխարհում մարդիկ ամեն առավոտ կատարում են միեւնույն եւ ընդունված ծիսակարգը․ արթնանալով ըմպում են մեկ բաժակ կազդուրող սուրճ։ Սակայն, ամենահայտնի ըմպելիքի պատրաստման տարբերակներն ու բաղադրիչները ամեն երկրում յուրահատուկ են։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես են սուրճ ընպում աշխարհի տարբեր երկրներում։
Kaffeost՝ Ֆինլանդիա
Ֆիննական սուրճը՝ Kaffeost-ը մատուցվում է պանրի կտորներով, որոնք կոչվում են juustoleipä։ Այնքան էլ ախորժելի չի հնչում, սակայն ֆինները պաշտում են անսովոր համադրությունները։
Frappé՝ Հունաստան
Ամբողջ աշխարհի կողմից սիրված Frappé-ն, այսպես է կոչվում հունական սուրճը, ստեղծվել է 1957թ․-ին՝ Nescafé ընկերության ներկայացուցիչների կողմից։ Ֆրապեն գրավել է հույների սրտերը եւ դարձել ամռան ամենահայտնի ըմպելիքը։Դրա պատրաստման եղանակը բավականին դյուրին է։ Արագ լուծվող սուրճը խառնում եք կաթի հետ եւ ավելացնում եք սառույցի կտորներ։
Café de Olla՝ Մեքսիկա
Մարմանդ կրակի վրա դարչինի հետ եփված սուրճը մատուցվում է եղեգնաշաքարի կտորներով եւ կավե բաժակով։ Տեղացիները գտնում են, որ կավե բաժակը թույլ է տալիս, որպեսզի սուրճի բարմունքն ավելի լավ բացվի։
Cafe Bombon՝ Իսպանիա
Cafe Bombon-ը հաստատ դուր կգա քաղցրկերներին։ Պատրաստման համար օգտագործվում է խտացրած կաթ եւ սեւ սուրճ։
Wiener Mélange՝ Ավստրիա
Կապուչինոյի մոտ ընկերը՝ ավստրալական սուրճը, էսպրեսոն է, որին ավելացնում են տաք կաթ եւ կաթի փրփուր, որը մատուցվում է կակաոյի փոշով։
Café au lai՝ Ֆրանսիա
Ֆրանսիացիները սիրում են իրենց օրը սկսել թարմ պատրաստված սեւ սուրճով, որին ավելացնում են նույն չափաբաժնով կաթ։ Գլխավոր գաղտնիքը՝ մեծ բաժակն է, որի մեջ հեշտ է թաթախել թարմ կրուասանը։
Qahwa՝ Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիայում եւ այլ արաբական երկրներում սուրճը պատրաստվում է մի շարք համեմունքներով՝ հիլ, դարչին, մեխակ, շաֆրան եւ կոճապղպեղ։ Սուրճի համը մեղմելու համար այն մատուցվում է չորացրած արմավով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին