Կանացի կեղծ օրգազմի մասին բավական հայտնի է: Ահա մի քանի նշան.
1. «Ձայն» հրաման
Անկողնում ամենից տարածված կեղծիքը հաճույքի ճիչերն ու տնքոցներն են: Իմանալով, թե որքան են դրանք մեզ գրգռում, շատ կանայք իրենց պարտքն են համարում գոռալ եւ տնքալ՝ անկախ նրանից, զգում են օրգազմի մոտենալը, թե ոչ: Ձայնային նման խրախուսանքի սիրահար տղամարդիկ միշտ ուրախ են այն որպես ճշմարտություն ընդունել: Սակայն եթե աղջկա տնքոցները միատեսակ են եւ ավելի շատ ձայնային ազդանշաններ են հիշեցնում, այլ ոչ թե ջունգլիների բնակիչների վայրի ոռնոցներ, ուրեմն ականատես ես մենահամերգի, որը տրվում է միայն քեզ համար:
Ի՞նչ անել. հետեւիր ճիչերի ռիթմին, եւ երբ զուգընկերուհիդ տնքում է, ավելի խորը մխրճվիր նրա մեջ: Եթե ամեն ինչ ճիշտ անես, շուտով նա բոլորովին այլ կերպ կերգի:
2. Շնչառական վարժություններ
Եթե նկատում ես, որ նրա շնչառությունը քնած մարդու նման հավասար է, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Ամեն ինչ պետք է հակառակը լինի. գրգռված կինը շնչում է աղմուկով, խորը եւ ընդհատ-ընդհատ, ինչպես արագ վազքից հետո:
Ի՞նչ անել. փոքր-ինչ շեղվիր ֆիզիկական վարժություններից եւ նորից (իսկ եթե այդ մասին նախապես մոռացել ես, ապա երեկոյի ընթացքում առաջին անգամ) նրան երկար եւ քնքուշ համբուրիր, նուրբ շարժումներով շոյիր պարանոցն ու ուսերը, իջիր դեպի կուրծքը: Դրանից հետո արդյունքը նկատելիորեն կբարելավվի:
3. Անհերքելի ապացույցներ
Օրգազմն ուղեկցվում է մի շարք ֆիզիոլոգիական նախանշաններով, որոնք հստակ կերպով նկարագրված են բժշկական գրականության մեջ: Գրգռվածության գագաթնակետին հասած կինը փակում է աչքերը, հետ է տանում գլուխը եւ ճկում պարանոցը: Նկատվում է արյան հոսք դեմքին, ինչի արդյունքում թեթեւ վարդագույն է առաջանում: Երբեմն բերանը ծռվում է, ինչպես սուր ցավի ժամանակ: Եթե թվարկված նշաններից ոչ մեկը չեք նկատում, բայց աղջիկը շարունակում է պնդել, թե օրգազմ է ապրել, վստահաբար, խաբում է (կարող է նաեւ՝ բարի նկատառումներով):
Ի՞նչ անել. որքան էլ տարօրինակ է, բայց կանանց մեծ մասը կանոնավոր կերպով օրգազմ է ապրում միայն ծլիկի միջոցով: Աշխատիր այդ ուղղությամբ:
Հրապարակվում է Blogspot-ի նյութերի հիման վրա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը