«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. վավերագրական ֆիլմեր» ծրագրում ներկայացված մի քանի ֆիլմի մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ռեժիսորներ Մարատ Սարգսյանը եւ Նիկոլայ Դավթյանը:
Մարատ Սարգսյանը ներկայացնելու է «Հայրը» ժապավենը: Ֆիլմը պատմում է նախկին հանցագործի արժեքների, ժամանակին եւ ճակատագրին մարտահրավեր նետած մարդու, կյանքի անհագուրդ ծարավի ազդակների մասին: Սա մի ընտանիքի սիրո պատմություն է: Չկան ռոմանտիկական պահեր եւ ոչ էլ հրաշքով կատարվող փոփոխություններ: Բայց կա մեծ պոտենցիալ փոխելու մեր պատկերացումները, թե ինչպիսին է երջանիկ ընտանիքը կամ ինչպիսին կարող է լինել:
Վիդաս Զենոնաս Անտոնովասը հայտնի է որպես Խորհրդային Միության ամենաուշագրավ հանցագործներից մեկը: Նա մոտ մեկ միլիոն ռուբլի է գողացել պետական հաստատություններից: Հանցակիցների հետ առեւանգել է ուղեւորներով լի ինքնաթիռ՝ Աֆրիկա փախչելու համար: Մականունը Մաֆիայի հայր են դրել: Կյանքի 20 տարին նա անցկացրել է 15 տարբեր բանտերում: Հիմա 71 տարեկան է եւ մեծ ընտանիք ունի 10 երեխա, 2 թոռ եւ մեկ նորածին տղա:
Ֆիլմը արդեն հասցրել է ստանալ բազմաթիվ մրցանակներ. Լավագույն ֆիլմ, Visions du Reel ՄԿՓ, Նիոն, Շվեյցարիա, 2013, «Արծաթե եղջույր»՝ լավագույն միջին տեւողությամբ վավերագրականի ռեժիսոր, Լեհ կինեմատոգրաֆների միության մրցանակ լավագույն նկարահանման համար, Կրակովի ՄԿՓ եւ այլն:
Նիկոլայ Դավթյանի «Ստեղծագործելու բանաձեւը» հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար, Սովետական Միության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի մասին է: ՙԻնչ էլ գրեմ, ստացվում է հայեցի՚. սա Բաբաջանյանի խորհրդանշական խոստովանությունն է: Շուրջ կես դար շարունակվեց մեծ արվեստագետի գործունեությունը, որը հենց սկզբից գրավեց երաժշտասեր հասարակության ուշադրությունը: Ֆիլմը կենսագրական չէ, թեեւ հեղինակները փորձել են հումորով պատմել Բաբաջանյանի հետ կատարված պատմությունների մասին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել