Որքան էլ չցանկանանք հավատալ ժողովրդական իմաստությանը, ամեն դեպքում իրականությունն էլ ապացուցում է, որ մեզ նախ ընդունոմ են «հագուստով», ավելի ճիշտ՝ ընդհանուր իմիջով՝ ներառյալ խնամված ձեռքերը եւ շատ այլ մանրուքներ: Ուղեւորվելով հարցազրույցի, մենք պարզապես պարտավոր ենք միաժամանակ հուսալի, պատկառելի եւ համեստ տեսք ունենալ: Իսկ ինչպե՞ս այդպիսին լինել եւ հնարավորություն տալ մեր մասին միայն դրական կարծիք կազմել:
«Քառակուսու» կանոն – մարդը, ում կազմվածքը համապատասխանում է այս պատկերացմանը, ենթագիտակցորեն ընդունվում է որպես ինքնավստահ եւ չափազանց հուսալի: Նման մարդուն մեխանիկորեն առաջնորդի հատկություններ են վերագրում. նպատակասլացություն, վճռականություն եւ համառություն: Այդ պատճառով, տղամարդուն բավարար է միայն դասական կոստյում հագնել եւ ցանկալի արդյունքն ապահովված է: Կանանց համար ավելի դյուրին է: Մինչ աշխատանքի ընդունվելու գնալն ուշադիր ուսումնասիրեք գործընկերուհիների հագուստը եւ հարցազրույցի գնալիս նման ոճի հագուստ ընտրեք: Այդ տարբերակը, ամենայն հավանականությամբ, կաշխատի: Ուշադրություն դարձրեք նաեւ, թե ինչպես են աղջիկները դիմահարդարվում, ինչ կոշիկ են հագնում կամ ինչ զարդ են կրում: Այդ ամենը պետք կգա սեփական ոճն ընտրելիս եւ հաջողակ աշխատակցի իմիջ ստեղծելիս:
«Ո՛չ սեքսուալությանը» - այս կանոնին պետք է լուրջ վերաբերել նույնիսկ այն դեպքում, եթե հարցազրույցը տղամարդ է անցկացնում: Բազմաթիվ տղամարդ-ղեկավարներ ենթագիտակցորեն կարծում են, որ սեքսուալությունն ու աշխատունակությունն անհամատեղելի հասկացություններ են եւ նման աղջիկներին մերժում են՝ պատճառաբանելով ժամանակի եւ աշխատատեղի բացակայությամբ: Կին-ղեկավարի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է. նա կարող է փչացնել հարցազրույցն անգիտակցական (հնարավոր է՝ նաեւ գիտակցված) մրցակցության պատճառով: Պետք չէ ի ցույց դնել նաեւ նյութական բարեկեցությունը. չի կարելի հարցազրույցի գնալ թանկարժեք զարդերով եւ կոստյումներով: Ձեր զրուցակցին կարող է թվալ, որ դուք կարգավիճակով իրենից բարձր եք եւ հենց այդ պատճառով կմերժվեք:
Կրեք ոչ թանկարժեք, բայց նորաոճ զարդեր կամ համեստ ոսկյա իրեր. դրանք չպետք է աչքի զարնեն: Միաժամանակ կարեւոր է, որ դրանք համապատասխանեն ձեր ընդհանուր ոճին: Մարգարտաշարը եւ մարգարտե օղերը կատարյալ տարբերակ են:
Խիստ, անկաշկանդ եւ առավելագույնս հավաք տեսք. նման իմիջը՝ լավ երաշխավորագրերի հետ, ամենայն հավանականությամբ, ձեզ հնարավորություն կտան արժանի տեղ զբաղեցնել գործընկերների շարքում եւ հրաշալի կարիերա ստեղծել:
Անժելիկա Մանուկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում