«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Վահագն Հայրապետյան. «Ես ջազը համարում եմ էկոլոգիապես մաքուր երաժշտություն»

20:13, 27 հուլիսի

Հայաստանում չկա ջազի սիրահար, ով չի ճանաչում կոմպոզիտոր եւ վիրտուոզ դաշնակահար Վահագն Հայրապետյանին: Նա ելույթ է ունեցել այնպիսի հայտնի ջազմենների հետ, ինչպիսիք են Իգոր Բուտմանը, Դանիիլ Կրամերը, Էլվին Ջոնսը, Բարրի Հարրիսը: Նրա ստեղծագործական կյանքը բազմաշերտ է. ջազմենը հաջողությամբ ելույթ է ունենում իր իսկ ղեկավարած «Կատուներ» ջազ-ռոք սեպտետի հետ, հանրահայտ Armenian Navy Band խմբի անդամ է, միաժամանակ երաժշտություն է գրում հայկական ֆիլմերի համար: Վերջերս NEWS.am STYLE-ի լրագրողին հաջողվեց զրուցել երաժշտի հետ, ով պատմեց ջազի հանդեպ իր խորը սիրո եւ հետագա ստեղծագործական ծրագրերի մասին:

Դուք դասական երաժշտական կրթություն ունեք: Ինչո՞ւ հետագայում ընտրեցիք ոչ թե դասական, այլ հենց ջազ երաժշտությունը:

Ես չեմ ընտրել: Երաժշտությունն է ինձ ընտրել: Ես դասական կրթություն եմ ստացել, ուսանել եմ Կոնսերվատորիայում, բայց մանկուց ջազ եմ լսել: Լսում էի բոլոր ջազմեններին, հատկապես ջազի սկզբից մինչեւ 1960-ականների կեսերի երաժիշտներին: Հիմա ժամանակակից ջազ էլ եմ լսում, ուղղակի ժամանակակից ջազը շատ միօրինակ է դարձել, աղմուկի է նմանվել: Հիմա նոտաները շատ են, պատմությունը՝ քիչ: Իսկ այն ժամանակ նոտաները քիչ էին, պատմությունը՝ շատ: Պարզապես հիմա ուզում են մոդեռն գրել՝ մոդեռն լինելու համար: Բայց նաեւ երաժիշտներ կան, ովքեր նոր խոսք են ասում ու շատ հաջողված:

Ինչո՞վ է տարբերվում դասական երաժշտությունը ջազից: 

Ճիշտն ասած՝ ոչնչով, որովհետեւ ժամանակին դասական երաժշտությունն էլ իմպրովիզացիոն արվեստ է եղել: Ինձ համար առաջին ջազմենը Բախն է, որովհետեւ բոլոր հարմոնիկ ջազային դարձվածքները Բախի երաժշտության մեջ կան: Եվ, ընդհանրապես, երաժշտությունը երկու տեսակի է լինում՝ լավ կամ վատ, եւ կապ չունի, թե որ ժանրին է պատկանում: Ես նույն «ռաբիս» երաժշտության դեմ ոչինչ չունեմ: Չեմ կարող գնալ խնջույքի կամ հարսանիքի եւ Բեթհովենի, Կոմիտասի կամ ջազի տակ պարել: Կարեւորն այն է, թե ինչ որակով է այն մատուցվում:

Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել ջազի ընկալումն աշխարհում: Այսօր այն Հայաստանում եւ արտերկրում ավելի շա՞տ են, թե՝ հակառակը, քիչ:

Ջազն այսօր դարձել է մեր կյանքի մի մասնիկը, ուզենք, թե չուզենք, ինչպես համակարգիչը, օդանավը, ավտոմեքենան: Ջազն արդեն վաղուց այն տեղում է, երբ այն կարելի է հավասարեցնել դասական երաժշտությանը: Ես ջազն անվանում եմ էկոլոգիապես մաքուր երաժշտություն: Այն անհնար է որեւէ հնարքներով գեղեցկացնել կամ զարդարել: Դրանում ե՛ւ լսելու, ե՛ւ զգալու, ե՛ւ մտածելու շատ բան կա: Եվ հետո հին ու նոր երաժշտություն գոյություն չունի: Այն ոչ կոշիկ է, ոչ էլ՝ հագուստ:

Իսկ Ձեզ համար գոյություն ունե՞ն ջազային եւ ոչ ջազային, դասական, երաժշտական գործիքներ:

Կոնկրետ ինձ համար, օրինակ, ջութակը ջազային գործիք չէ: Ես մինչեւ հիմա ջութակով հաջողված ջազ չեմ լսել: Բայց գործիքը, թերեւս, այդքան կարեւոր չէ: Նվագողն է երաժշտությունը հնչեցնում: Սակայն կան սիմֆոնիկ նվագախմբերի հետ ջազային կատարումների շատ հաջողված փորձեր: Վերջերս մենք Երիտասարդական նվագախմբի հետ նման մի փորձ արեցինք: Հավաքեցի իմ բոլոր ջազմեն ընկերներին, ձեռք բերեցի օրիգինալ նոտաները, եւ մենք նվագախմբի հետ կատարեցինք հայտնի «Charlie Parker with strings» ստեղծագործությունը:

Վերջերս ջազմեն Դանիիլ Կրամերի հետ համատեղ նոր ձայնասկավառակ ձայնագրեցիք: Իսկ ստեղծագործական ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

Դանիիլ Կրամերի հետ ձայնագրած սկավառակը կոչվում է «Daniil Kramer and Vahagn Hayrapetyan. Live in Ekaterinburg»: Ձայնագրությունն արվել է հենց Եկատերինբուրգի ֆիլհարմոնիկ դահլիճում կայացած մեր համերգի ժամանակ: Ձայնասկավառակի շնորհանդեսը Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում էր: Սեպտեմբերին ուզում ենք շնորհանդեսը տեղափոխել Մոսկվա, որովհետեւ Կրամերը, Մոսկվայից է: Վերջերս ելույթ ունեցանք նաեւ մոսկովյան «Էսսե» ջազ-ակումբում, որտեղ հեղինակային երգերի համերգ կայացավ ռուս երաժիշտների մասնակցության իմ կազմած կվինտետի հետ համատեղ: Հուսով եմ, որ շուտով կթողարկվի նաեւ այդ համերգի ձայնասկավառակը: Իսկ մոտ ժամանակներս Երեւանում համերգներով ելույթ կունենան «Կատուները»: 

Երկու տարի առաջ դուք Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի համար երաժշտություն գրեցիք: Ի՞նչ էր նշանակում Ձեզ համար ստեղծագործական այդ նոր էջը: Ինչո՞վ է տարբերվում ֆիլմի համար գրած երաժշտությունը մյուս կոմպոզիցիաներից:

Հովհաննես Գալստյանի ֆիլմի համար գրած երաժշտությունն իմ առաջնեկն էր: Դա նաեւ ինձ համար շատ մեծ փորձ էր: Դրանից հետո գրվեց «Շոռն ու Շոռշոռը», որը կենդանի կատարմամբ հնչեց անցյալ տարի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը: Ինձ թվում է՝ նման բան Երեւանում վաղուց չէր եղել: Դրանից հետո գրեցի Միքայել Պողոսյանի եւ Նատալյա Բելաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմի երաժշտությունը, որն, ի դեպ, արժանացավ Պեկինի միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակի, ինչը ես ամեն անգամ նշում եմ մեծ հպարտությամբ: Երեկ էլ նման մի առաջարկ ստացա: Դեռեւս չգիտեմ, թե ռեժիսորն ով է: Ֆիլմի համար երաժշտություն գրելն ուրիշ աշխարհ է: Այն ավելի շատ կոչված է ֆիլմին օգնելու: Մինչեւ հիմա ես ընդամենը երեք ֆիլմի համար եմ երաժշտություն գրել: Ինձ համար շատ հետաքրքիր է այդ աշխատանքի պրոցեսը: Այդ լրիվ ուրիշ պատմություն է:

Զրուցեց Լիլիթ Պետրոսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել