1. Հուզական մանիպուլյատորի հետ ազնիվ լինելու ոչ մի իմաստ չկա
Ձեր ցանկացած անկեղծ հայտարարություն ձեր դեմ կշրջվի: Օրինակ՝ «Ես շատ չարացած եմ, որովհետեւ դու մոռացել ես, որ իմ տարեդարձն է»:
Պատասխան. «Ինձ համար տխուր է լսել, որ դու մտածում ես, թե ես կարող էի մոռանալ քո ծննդյան տարեդարձը: Ես պիտի քեզ պատմեի, թե ինչ ուժեղ սթրես եմ տանում այս պահին, սակայն չէի ուզում քեզ անհանգստացնել: Ճիշտ ես ասում, ես պիտի մոռանայի իմ խնդիրների մասին (չզարմանաք, եթե այս պահին մանիպուլյատորը արցունք հոսեցնի) եւ կենտրոնանայի քո ծննդյան տարեդարձի վրա: Կներես»:
Երբ նման պատասխան եք լսում, ձեզ մոտ կարող է այնպիսի զգացում առաջանալ, թե դա բոլորովին էլ անկեղծ ափսոսանք չէ, այլ ավելի շուտ ձեզ ուղղված հանդիմանանք եւ դուք այլեւս ավելացնելու բան չունեք: Ցանկացած հանգամանքում, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ ձեզ անկյուն են քշել, մի հանձնվեք: Մի ընդունեք ներողությունը, որի պատճառով ձեզ մեղավոր կզգաք:
Կանոն թիվ մեկ. եթե բախվել եք հուզական շանտաժի, վստահեք ձեր ինտուիցիային: Չէ որ հենց հուզական մանիպուլյատորը հաջող մանեւր հայտնաբերի, անպայման դարձյալ կօգտագործի դա` ձեզ ներկայացնելով որպես կատարյալ եսասեր, որը հաշվի չի նստում ուրիշների հույզերի հետ:
2. Հուզական մանիպուլյատորը միշտ պատրաստ է օգնության հասնել
Եթե նրանից որեւէ ծառայություն խնդրեք, նա գրեթե միշտ կհամաձայնի (սակայն առաջինը օգնություն չի առաջարկի): Հետո, երբ դուք ասում եք` «Լավ, շնորհակալություն», նա ծանր շնչում է եւ առանց խոսքերի ցույց է տալիս, որ իրականում չի ուզում անել դա: Այդ դեպքում դուք ակնարկում եք, որ նա իրավունք ունի հրաժարվել ձեր խնդրանքից, բայց մանիպուլյատորը հայտնում է, որ իհարկե կօգնի, իսկ իր հրաժարման վերաբերյալ ձեր ակնարկները որեւէ հիմնավորում չունեն եւ վիրավորում են իր զգացմունքները: Եվ նման մանիպուլյացիաները շատ արդյունավետ են:
Կանոն թիվ մեկ. եթե հուզական մանիպուլյատորն ասել է «այո», նրան պատասխանատու դարձրեք իր կայացրած որոշման համար: Մի տրվեք հոգոցներին եւ խորամանկություններին: Եթե նա չի ուզում անել այն, ինչ հանձն է առել, նրան ստիպեք ուղիղ ասել դա` աչքերի մեջ նայելով կամ էլ նրան հանգիստ թողեք:
3. Հուզական մանիպուլյատորը նախ մի բան է ասում, իսկ հետո ձեզ հավատացնում է, թե չի ասել դա
Եթե հանկարծ նկատել եք, որ պետք է օրագիր պահեք եւ դրանում գրի առնեք այն ամենը, ինչ ավելի վաղ ասվել է, որովհետեւ կասկածում եք ձեր նորմալությանը, իմացեք, դուք ենթարկվում եք հուզական մանիպուլյացիայի: Հուզական մանիպուլյատորը արդարացումների, պատրվակների, ամեն ինչ գլխիվայր շրջելու եւ ռացիոնալիզացիայի մասնագետ է: Նա կարող է այնքան համոզիչ ստել եւ վիճել, որ դուք սեւը սպիտակ կտեսնեք եւ կսկսեք կասկածել ինքներդ ձեզ: Ժամանակի հետ նրա սուտն այնքան նենգ եւ ավերիչ կդառնա, որ կարող է բառացիորեն փոխարինել ձեր իրականության զգացմանը: Զգուշացնում ենք. հուզական մանիպուլյացիան շատ վտանգավոր է:
Կանոն համար երեք. հնարավոր է մանիպուլյատորին շփոթեցնել եւ ստիպել, որ նյարդայնանա` նրա հետ զրույցի ընթացքում թղթի վրա նշումներ անելով: Մի ամաչեք «մոռացկոտ» ձեւանալ եւ ասացեք, որ չեք ուզում բաց թողնել նրա հետ զրույցի ոչ մի մանրամասն: Շփման նման միջոցը ազդանշան է, որ ժամանակն է, որ ազատվեք նման շրջապատից:
4. Հուզական մանիպուլյատորը կարող է շատ նրբորեն շահարկել մեղքի զգացումը
Նրանք կարող են ձեզ ստիպել, որ մեղավոր զգաք ձեր ասածի համար եւ լռության, ձեր հուզականության եւ զսպվածության, հոգատարության դրսեւորման եւ դրա դրսեւորման բացակայության: Այլ խոսքով ասած` մանիպուլյատորը ցանկացած իրավիճակում ձեզ կդարձնի անմեղ մեղավոր: Հուզական մանիպուլյատորները հազվադեպ են իրենց պահանջմունքների եւ ցանկությունների մասին անկեղծորեն արտահայտվում. նրանք ամեն ինչ ստանում են հուզական մանիպուլյացիաների միջոցով: Մեղքի զգացում առաջացնելը ազդեցության ոչ միակ, բայց ամենուժեղ ձեւն է: Մեր մեծամասնությունը պատրաստ է ամեն ինչ անել այդ տհաճ զգացումից ազատվելու համար:
Եվս մի ուժեղ հույզ, որի վրա խաղում է մանիպուլյատորը, կարեկցանքն է: Հուզական մանիպուլյատորը միշտ հանդես է գալիս մշտական զոհի դերում: Նա հմտորեն ձեզ ներշնչում է, թե հոգատարության եւ հովանավորության կարիք ունի: Հուզական մանիպուլյատորները հազվադեպ են մասնակցում ուրիշների կռիվներին եւ չեն ստանձնում կեղտոտ աշխատանքը: Մանիպուլյատորների նենգությունը հետեւյալում է կայանում. երբ դուք նրանց որեւէ ծառայություն եք մատուցում (որը նրանք երբեք ուղղակիորեն չեն խնդրում), կարող են հայտնել, թե չէին սպաում կամ բոլորովին էլ չէին ուզում, որ դուք ինչ-որ բան անեք:
Կանոն թիվ չորս. փորձեք նման մարդկանց հասկացնել, որ դուք չեք ցանկանում մասնակցել նման խաղերի եւ մտադիր չեք նրանց փոխարեն կատարել կեղտոտ աշխատանքը: Ասացեք. «Ես լիովին վստահ եմ, որ դուք ի վիճակի եք ամեն ինչ ինքնուրույն լուծել», իսկ հետո հետեւեք մանիպուլյատորի արձագանքին:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը