Դերասանուհի Սիլվի Բարկովան օր օրի կտարելագործում է հնդկական խոհանոցի մասին իր գիտելիքները, որոնք արդեն կիրառում է նաեւ պրակտիկորեն: Սիլվին հաճախ իր հետեւորդներին պատմում է իր հնդկական առօրյայի ու ամուսնու սիրելի ուտեստների մասին:
NEWS.am STYLE-ը Հնդկաստանում բնակվող հայ դերասանուհու հետ զրուցել է տեղի խոհանոցին հարմարվելու, այն յուրացնելու եւ իր նախընտրած ուտեստների մասին: Իսկ որպես բոնուս` Սիլվին հատուկ մեր ընթերցողների համար ներկայացրել է սպիտակաձավարով պատրաստվող բաղդրատոմս, որն ըստ դերասանուհու` թեեւ անսովոր կարող է թվալ, շատ համեղ է:
Դերասանուհին ասում է` ամուսնությունից մեկ շաբաթ անց է սկսել պատրաստել հնդկական ուտեստներ.
«Սկզբում դրանք ինձ այդքան էլ դուր չէին գալիս, քանի որ համերը շատ խորթ էին ինձ համար, բացի այդ` շատ կծու էին: Այնուամենայնիվ, կային որոշ ուտեստներ, որոնք հավանում էի: Իսկ հիմա սիրածս ուտեստների ցուցակը բավական մեծացել է, ու դրանք շատ հաճախ եմ պատրաստում: Այդ բաղադրատոմսերն, ի դեպ, արդեն տեղադրում եմ նաեւ YouTube-ի իմ էջում, այդպիսով` դրանց պատրաստման եղանակը ցուցադրում եմ այն հետեւորդներիս, որոնք հետաքրքրված են հնդկական խոհանոցով»:
Սիլվին հիմա ավելի հաճախ հենց հնդկական խոհանոցի ուտեստներ է պատրատում, քանի որ ամուսինն իրենց ազգային կերակուրների մեծ սիրահար է, թեեւ նրա համար պարբերաբար բացահայտում է նաեւ հայկական խոհանոցը, իսկ բաղադրատոմսերին ծանոթացել է սկեսրոջ օգնությամբ:
Մեր ընթերցողներին Սիլվին ներկայացնում է մի բաղադրատոմս, որն ըստ նրա` շատ հեշտ է պատրաստվում, իսկ բաղադրիչները հասանելի են նաեւ հայկական մթերային խանութներում:
Ներկայացված ուտեստը համարվում է նախաճաշ, այն պատրաստվում է սպիտակաձավարով, սակայն տարբերվում է մեզ ծանոթ սպիտակաձավարով ու կաթով պատրաստվող շիլայից:
Պատրաստման համար անհրաժեշտ է 130 գրամ սպիտակաձավար, ոլոռ, համեմ, աղ` ըստ ճաշակի, կես թեյի գդալ շաքարավազ, մանանեխի հատիկեր, քարիի տերեւներ, 2 գլուխ սոխ, բոված գետնանուշ, կծու ծիծակ` ըստ ցանկության:
«Սկզբում պետք է բովել սպիտակաձավարը, մինչեւ այն կդառնա ոսկեգույն: Այնուհետեւ առանձին թավայի մեջ լցրեք ձիթայուղը, մի փոքր տաքանալուց հետո ավելացրեք մանանեխի հատիկները (կես թեյի գդալ), որից հետո ավելացրեք ոլոռը (չափեք մեկ ճաշի գդալով): Պետք չէ տապակել շատ բարձր կրակի վրա, որպեսզի ուտեստը չայրվի: Տապակելու ընթացքում պետք է ավելացնել նաեւ քարիի տերեւներն ու սոխը: Այս զանգվածը պետք է լավ խառնել ու սպասել մինչեւ սոխը կփոխի իր գույնը, որից հետո ավելացնում ենք 3 բաժակ ջուր ու թողնում, մինչեւ հասնի եռման: Դրանից հետո ավելացնում ենք սպիտակաձավարը, իսկ վերջում արդեն՝ կանաչին ու գետնանուշը: Չմոռանաք եփելու ընթացքում համեմել աղով ու շաքարավազով: Եթե կծվի սիրահար եք, ավելացրեք նաեւ կծու ծիծակ: Հնդկաստանում մարդիկ հիմնականում կծու ուտեստների սիրահար են, դրա համար մեծ մասը պատրաստում է ծիծակով: Հուսով եմ` կհավանեք: Բարի ախորժակ»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն