Յուրաքանչյուրն առանձնահատուկ մաշկ ունի, ինչն էլ յուրահատուկ խնամք է պահանջում: Հիմնականում տարբերակում են մաշկի հետեւյալ տեսակները. չոր, ջրազրկված, յուղոտ, նորմալ եւ կոմբինացված: Հարկավոր է անպայման հիշել, որ յուղոտ մաշկի համար նախատեսված խնամքի միջոցները բացարձակապես հարմար չեն չոր մաշկի համար եւ հակառակը: NEWS.am STYLE-ը փորձել է պարզել, թե ինչը կարող է օգնել դեմքի ցանկացած տեսակի մաշկ դարձնել հարթ ու թավշյա:
Նորմալ մաշկ
Նորմալ մաշկը հարկավոր է լվանալ օրական մեկ անգամ՝ առավոտյան կամ երեկոյան, գոլ ջրով: Առավոտյան դեմքը լվանալիս կարելի է մաշկը մաքրել լոսյոնով, ինչից հետո արդեն սենյակային ջերմաստիճանի ջրով (18-20 աստիճան): Նորմալ մաշկը լվանալու համար խորհուրդ է տրվում նաեւ գործածել կրեմային հիմքով կոսմետիկ օճառ: Օրվա ընթացքում տանից դուրս գալիս կարելի է բարակ շերտով դեմքին ցերեկային կրեմ քսել: Եթե դրսում շոգ է, ցանկալի է գլխարկ հագնել, որը մաշկը կպաշտպանի ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղղակի ազդեցությունից:
Ջրազրկված մաշկ
Նման մաշկը հարկավոր է լվանալ սառը ջրով: Դեմքի մաշկը մաքրելու համար խորհուրդ է տրվում գործածել վարունգի կամ վարդի տոնիկ: Օգտակար է նաեւ դիմահարդարումը մաքրելու համար նախատեսված կաթիկը: Օրվա ընթացքում եւ երեկոյան հարկավոր է ջրազրկված մաշկին խոնավեցնող կրեմ քսել:
Յուղոտ մաշկ
Յուղոտ մաշկը միշտ պետք է լվանալ գոլ ջրով՝ նվազագույնը 35 աստիճան: Ընդ որում, խորհուրդ է տրվում գործածել ծծմբային կամ թթվային հիմքով օճառներ: Ցանկալի է յուղոտ մաշկը լվանալ օրական երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան: Ինչ վերաբերում է կրեմներին. օրվա ընթացքում եւ գիշերը խուսափեք յուղոտ կրեմներից: Այս տիպի մաշկ ունեցողները պետք է նաեւ աղով մերսում կատարեն: Նախապես թեթեւակիորեն օճառած սպունգի վրա սննդային աղ լցրեք, շրջանաձեւ շարժումներով 2-3 րոպե մերսեք մաշկը, ինչից հետո գոլ ջրով լվացեք դեմքը: Յուղոտ մաշկը կարելի է լվանալ նաեւ սպիրտային թեթեւ լուծույթով (սպիրտի պարունակությունը պետք է չգերազանցի 25-30%-ը), կամ կիտրոնի թույլ լուծույթով:
Կոմբինացված մաշկ
Հաճախ հանդիպում է նաեւ կոմբինացված մաշկ, այսինքն՝ դեմքի մի մասը, օրինակ՝ քթի կամ ճակատի հատվածները, յուղոտ են, իսկ մյուս հատվածները՝ չոր: Եթե գերակշռում է յուղոտ հատվածը, ապա չոր հատվածներին յուղոտ կրեմ քսեք, իսկ մյուս հատվածները խնամեք այնպես, ինչպես չոր կամ նորմալ մաշկի դեպքում:
Այնուամենայնիվ, ինչ խնդիրներ էլ դեմքի մաշկն ունենա, հիշեք, որ դրանք կարելի է լուծել, պարզապես ցանկություն է հարկավոր:
Լիլիթ Պետրոսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ