Հայկական ճաշկերույթ տավուշյան Չինչին գյուղում եւ խորովածը՝ որպես Հայաստանի խոհանոցային գլխավոր ու ուշադրության արժանի երեւույթ։ Այս կարծիքին է Ալբերտ Շտումը՝ The Week պարբերականի լրագրողը։ Բրիտանացին Հայաստն իր ճամփորդության մասին պատմությունը սկսել է այրված մսի ու փայտի ծխի հոտի նկարագրությունից։ Այդ բույրի հետ Շտումն առաջին անգամ բախվել է, երբ հատել է Հայաստանի սահմանը։
Հեղինակը պատմել է խորովածի մասին. այպես անվանում են բարբեքյուն, ավանդույթներով ու մշակույթով նույնքան հարուստ, որքան նրա «գործընկերն» ԱՄՆ հարավում։
«Հայաստանում այն յուրաքանչյուր ընտանեկան իրադարձության համն է. գրիլը, որը կոչվում է մանղալ, ամենասպասված հյուրն է։ Խորովածի համար ամսվա ընթացքում մի քանի անգամ հավաքվելու հնարավորությունը համարվում է հարմարավետ կյանքի նշան։ Կա նույնիսկ երգ, որը կատարում են, երբ ճաշկերույթի ընթացքում բերում են մսային ուտելիքը»,- պատմում է լրագրողը։
Շտումը գրում է, որ թեեւ այդ բառը նշանակում է գրիլի վրա պատրաստված ինչ-որ բան, «խորովածը» ենթադրում է խոզի միս, որը եփվում է կրակի վրա շամփուրների օգտագործմամբ։ Միսը պարզապես համեմված է՝ աղ, պղպեղ, կտրատած սոխ, հնարավոր է՝ կարմիր պղպեղ եւ տեղական, չորացված բույսեր, ինչպես օրինակ՝ ծիտրոն, որը նման է օրեգանոյին։ Հեղուկ համեմունքներն այնքան էլ ավանդական չեն, բայց մեր օրերում երիտասարդներն առավել ստեղծագործ են դառնում։
«Ես մտածում եմ նռից ու ռեհանից մարինադ պատրաստելու մասին, բայց հայրս ասում է, որ դա ամեն ինչ կփչացնի»,- լրագրողը մեջբերել է Արփինե Եսայանի՝ Երեւանում Envoy Hostel-ի իր ուղեւարի խոսքերը։
Շտումը պատմել է խորովածի մասին, որը փորձել է Չինչին գյուղում։ Ըստ ավանդույթի՝ 50 գրամ օղին խմվել է մանղալի մոտ՝ այն համադրելով պատրաստի խորովածի հետ։ Բրիտանացին խոստովանել է, որ հիացած է Հայաստանով եւ այդ ճամփորդությունը կհիշի երկար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ