Կոմպոզիտոր Սերգեյ Սլոնիմսկու դաշնամուրի եւ նվագախմբի համար «Հրեական Ռապսոդիան» երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 10-ին, հնչել է Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգաշրջանի բացմանը:
Նվագախմբի հետ հանդես է եկել նաեւ աշխարհահռչակ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը, ում էլ նվիրված է Իսրայելի պետության 60-ամյակի կապակցությամբ գրված այս ստեղծագործությունը:
Համերգի մեկնարկից մեկ ժամ առաջ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ Ջուլիա Զիլբերքվիթը հայ լրագրողներին ներկայացրեցին ստեղծագործությանը եւ իրենց համագործակցությանը վերաբերվող որոշ մանրամասներ:
«Առաջին անգամ չէ, որ մենք համագործակցում ենք հայտնի երաժիշտների հետ, եւ շատ ուրախալի է, երբ նրանք կրկին ցանկություն են հայտնում համագործակցել մեզ հետ: Այս ելույթը մեզ համար մեծ ձեռքբերում է, որովհետեւ Ջուլիան այն երաժիշտներից է, ով ձայնագրվել է լավագույն դիրիժորների եւ նվագախմբերի հետ: Եվ այսօր նա այստեղ է եւ կկատարի այդ ստեղծագործությունը: Կարծում եմ՝ սա մեր համերգաշրջանի համար շատ հետաքրքիր սկիզբ է, գալա-համերգ, եթե կարելի է այդպես ասել»,- նշել է Սմբատյանը:
Նա հավելել է, որ նվագախմբի համերգաշրջանը խոստանում է լինել չափազանց բովանդակալից եւ հետաքրքիր: Այդ ընթացքում նախատեսվում են ելույթներ շատ հետաքրքիր եւ տաղանդավոր երաժիշտների հետ: Իր հերթին դաշնակահարուհին նշել է, որ սա իր առաջին ելույթը չէ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Նա ընդգծել է, որ նվագախումբը հրաշալիորեն զգում է ժամանակակից երաժշտությունը:
«Նվագախմբի հետ մենք ելույթ ենք ունեցել անցյալ տարի Օդեսայում: Շատ լավ նվագախումբ է: Երկու անգամ էլ շատ բարդ ստեղծագործություններ ենք կատարել: Հիանալի կապ ենք հաստատել մաեստրոյի հետ, եւ սրանք միայն խոսքեր չեն: Ես ելույթ եմ ունենում տարբեր դիրիժորների հետ: Կան դիրիժորներ, ովքեր այնքան էլ չեն սիրում հանդես գալ մենակատարների հետ: Նվագախումբը հիանալի է նվագում: Այն շատ պրոֆեսիոնալ է: Եվ ինչն է ինձ ամենից շատ դուր գալիս. նրանք շատ, շատ աշխատասեր են»,- նշել է Ջուլիա Զիլբերքվիթը:
Նրա խոսքով, ի տարբերություն բազմաթիվ այլ կոլեկտիվների, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երբեք կամակորություն չի անում, երբ ինքը խնդրում է կրկնել ստեղծագործությունից որեւէ հատված:
«Ինքը՝ կոմպոզիտորը, չափազանց գոհ էր հայաստանյան պրեմիերայի կապակցությամբ: Ցավոք, նա արդեն տարեց մարդ է՝ 84 տարեկան: Այս ժանրը նա շատ է սիրում: Այս ստեղծագործությունը դաշնամուրի համար նրա առաջին կոնցերտն է»,- հավելել է դաշնակահարուհին:
Ջուլիա Զիլբերքվիթը մեծ համբավ է վայելում որպես մենակատար եւ նվագախմբի երաժիշտ: Նա հանդես է եկել հռչակավոր այնպիսի երաժշտական կոլեկտիվների հետ, ինչպիսիք են Բրուքլինի ֆիլհարմոնիկ, Վիեննայի կամերային, Գերմանիայի սիմֆոնիկ, Կահիրեի սիմֆոնիկ, «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային եւ շատ ու շատ այլ նվագախմբերը: Զիլբերքվիթը ելույթ է ունեցել հայտնի այնպիսի բեմերում, ինչպիսիք են նյույորքյան «Քարնեգի Հոլլ»-ը եւ Լինքոլնի կենտրոնի «Էլլիս Հոլլ»-ը:
Դաշնակահարի առաջին ձայնագրությունը՝ The Mystery of Bagatelles-ը, թողարկել է Naxos ընկերությունը, 2007 թվականին: 2008-ին Լեոն Բոթշթայնի եւ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ Զիլբերքվիթը ներկայացրել է Սլոնիմսկու դաշնամուրի եւ նվագախմբի համար «Հրեական Ռապսոդիան», որ գրվել է Իսրայելի 60-ամյակի առիթով: Այս ստեղծագործությունը նվիրված է հենց իրեն՝ դաշնակահարուհուն:
Լիլիթ Պետրոսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ