Կենսագիր Անջելա Լեւինն ուշադրություն է հրավիրել հետաքրքիր նրբերագնի վրա: Daily Express-ի հաղորդմամբ՝ եթե Մեգան Մարքլը որոշի բաժանվել արքայազն Հարիից, Բրիտանիայի թագուհու թոռանը կպաշտպանի նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը։ Հարին, որը Մեգանի եւ իրենց որդու՝ Ա8չիի հետ ԱՄՆ է տեղափոխվել, ամերիկյան քաղաքացիություն չունի։ Նա բրիտանական դիվանագիտական անձնագիր ունի։ «The Times» թերթի աղբյուրը հայտնել է, որ թեեւ Հարին իրավունք ունի ԱՄՆ մշտական բնակիչ դառնալ, նա չի փորձի ոչ կացության թույլտվություն, ոչ էլ երկրի քաղաքացիություն ստանալ։
Օրենքի համաձայն՝ եթե Հարին որոշի ԱՄՆ քաղաքացի դառնալ, նա նախ ստիպված կլինի հրաժարվել արքայազնի տիտղոսից։ Նա նաեւ ստիպված կլինի հարկեր վճարել, այդ թվում եկամտից, որը ստանում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ որեւէ այլ երկրում։։ Ընդ որում, Մեգանը ԱՄՆ քաղաքացի է։ 2018թ․-ի մայիսին արքայազնի հետ ամուսնությունից հետո նա չի հասցրել ձեւակերպել բրիտանական քաղաքացիություն։
Եթե Մարքլը (նա 2013թ․ին բաժանվել է առաջին ամուսնուց՝ Թրեւոր Էնգելսոնից) որոշի դիմել նաեւ երկրորդ ամուսնուց բաժանվելու համար, արդեն չի կարողանա դա ձեւակերպել ԱՄՆ-ում։ Դիվանագիտական անձեռնմխելությունն այն կրողին թույլ է տալիս հանել երկրի իրավազորությունից, որում գտնվում է։
Դա նշանակում է, որ Մեգանը չի կարողանա Հարիից բաժանվել Կալիֆոռնիայում․ դա հնարավոր կլինի իրագործել միայն Մեծ Բրիտանիայում։ «Հետաքրքիր է՝ արդյոք Մեգանը գիտի այդ մասին»,- հարց է հնչեցրել Անջելա Լեւին։
Կաիֆոռնիայի օրենքի համաձայն՝ ամուսնալուծության դեպքում ամուսինների համատեղ վաստակած ունեցվածքը կիսվում է։
Աղբյուրը՝ Fakty.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)