39-ամյա Քեյթ Միդլթոնին քննադատել են ամուսնու հետ լուսանկարների համար։ Քեմբրիջի դուքսների լուսանկարներն անվանել են Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի կրկնօրինակ։
Դիանա Սպենսերի ավագ որդին եւ նրա սիրեցյալը, նշել են հարսանիքի 10-րդ տարեդարձը։ Այս առիթով նրանք ցույց են տվել իրենց երկու ռոմանտիկ լուսանկար։ Կադրերն արվել են Քենսինգթոնյան պալատի այգում։ Ամուսինները կերպարանք են ընդունել մեծ ծառի ֆոնին։
Մեգան Մարքլի երկրպագուները կարծում են, որ լուսանկարի գաղափարը Քեյթը վերցրել է «ըմբոստ» ազգականից։ Սասեքիի դուքսերը հայտնել են ընտանիքում սպասվող համալրման մասին՝ նկարահանվելով Մոնտեսիտոյի իրենց տան այգում: Ճիշտ է, նրանք նախընտրել են ոչ թե գունավոր, այլ սեւ-սպիտակ լուսանկար։
«Մենք արդեն տեսել ենք Մեգանի եւ Հարիի ծառի ֆոնին արված լուսանկարները», «Թվում է, որ պլագիատ է: Ժամանակն է, որ Քեյթն ու Ուիլյամը տուգանք վճարեն», «Քեյթի եւ Ուիլյամի դիմանկարները ոչ մեկին չեն հիշեցրել Մեգանի եւ Հարիի փետրվարյան լուսանկարները», «Չեք ամաչում, որ գողանում եք ուրիշի գաղափարները», - գրել են օգտատերերը։
Որոշ երկրպագուներ նաեւ հիշել են, թե ինչպես են Քեմբրիջի դուքսերը սկսել կապի դուրս գալ Zoom-ի միջոցով հյուրասենյակից: Մինչ այդ այդպես էին անում արքայադուստր Դիանայի կրտսեր որդին ու նախկին դերասանուհին։ «Խռովարարների» երկրպագուները կարծում են, որ թագավորական ընտանիքի գործող անդամները նախանձում են նրանց ազատությանը եւ վերցնում են գաղափարները:
Ի դեպ, բրիտանացիների մեծ մասը, այնուամենայնիվ վստահ է, որ թագավորական երկու զույգն էլ ստեղծում են յուրահատուկ բովանդակություն։ Իսկ եթե ինչ-որ բան կրկնվում է, ապա միայն այն պատճառով, որ դքսուհիները նման գեղագիտական հայացքներ ունեն։
Թագավորական ընտանիքի օգնականները վախենում են Մեգանի՝ Բրիտանիա վերադառնալուց։ Նրանք կարծում են, որ Հարիի կնոջ ժամանումը մեծ սկանդալ կառաջացնի։ Պալատում հույս ունեն, որ նախկին դերասանուհու հղիությունը կերկարաձգի նրա ժամանումը եւ թույլ կտա, որպեսզի Օփրայի հարցազրույցի մասին մոռանան:
«Լուրջ մտավախություններ կան, որ եթե Մեգանը ներկա լինի արքայադուստր Դիանայի պատվին կազմակերպված միջոցառմանը, ապա նրան պարզապես կարող են սուլել։ Թագավորական ընտանիքի ներկայացուցիչները կարծում են, որ դա կխամրեցնի ոչ միայն հանդիսությունը, այլեւ ընդհանուր իրավիճակը», - փորձագետի խոսքը փոխանցում է Metro պարբերականը։
Հուլիսի 1-ին բրիտանացիները կնշեն արքայադուստր Դիանայի ծննդյան 60-ամյակը։ Սպասվում է, որ նրա որդիները՝ Ուիլյամն ու Հարին, կկարողանան ներկա գտնվել ժողովրդի սիրելիի արձանի բացմանը։
Լուսանկարները՝ Getty images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն