Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը պատասխանել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու սպառնալիքին փակել «Вечерний Ургант» շոուն, որը հեռարձակվում է ռուսական «Առաջին ալիքով»։ Շոումենը եթերում հեգնել է, որ քաղաքական գործիչը հայտնի է մեկնաբանությունների լրջությամբ եւ չի արտահայտվում միայն ուշադրւթուն գրավելու համար։
«Դուք չեք կասկածում, որ սա մեր նախավերջին հանդիպումն է։ Առհասարակ։ Խնդիրն այն է, որ պարզվում է՝ «Вечерний Ургант» հաղորդման օրերը հաշված են։ Մենք կանգնած ենք փական շեմին, եւ դա տեղի է ունեցել ոչ մեր կամքով։ Կարծում եմ՝ հրաշալի հասկանում եք, մենք ինքներս մեզ չինք փակի»,- հանդիսատեսին դիմել է Ուրգանտը։
Ապա էկրանին է հայտնվել Ժիրինովսկու պահանջի մասին լուրը։ Դրանից հետո հաղորդավարը փոխել է տոնն ու ծաղրել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի պահանջը։ «Եթե ժիրինովսկին ինչ-որ բան ասում է, մենք գիտենք, որ դատարակ խոսքեր չեն։ Այդ մարդը պարզապես անհեթեթություն չի ասի՝ իր նկատմամբ ուշադրություն գրավելու համար»,- հավելել է Ուրգանտը։
Հաղորդավարը նաեւ արձագանքել է քաղաքական գործչի խոսքերին այն մասին, որ իր հումորը «թույլ» է։ «Նա իրավունք ունի այդպես ասելու, քանի որ երկար տարիներ գլխավորում է Պետական դումայի՝ հումորի եւ թուլության կոմիտեն։ Ի դեպ, նա կոմիտում միայնակ է»,- նկատել է շոումենը։ Ուրգանտը եզրափակել է, որ Ժիրինովսկին համաձայնել է մայիսի 14-ին գնալ հաղորդմանը՝ անցկացնելու հեռուստաշոուի «հանդիսավոր փակումը»։
Ավելի վաղ Ժիրինովսկին սպառնացել էր փակել հաղորդումը, երբ Ուրգանտը հաղորդման եթերում կատակել էր նրա մասին։ Ուրգանտն ու Դմիտրի Խրուստալեւը քաղաքական գործչի եւ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի հարաբերությունները համեմատել էր «ընտենական զույգի» եւ «պլացքարտ վագոնի երկու հարկերի» հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն