Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին խաբել է իր տատիկին՝ թագուհի Եղիսաբեթ II-ին, որպեսզի թույլտվություն ստանա «Իմ անտեսանելի կողմը» վավերագրական նախագծի նկարահանումների համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
«Նրանք, ովքեր շրջապատում են թագուհուն եւ արքայազն Չարլզին, բացարձակապես ապշած են այն ամենից, ինչ տեղի է ունեցել», – ասում է Բուքինգհեմյան պալատի աղբյուրը:
Հատկապես նրան վիրավորել են թոռան խոսքերն այն մասին, որ իր հայրը՝ արքայազն Չարլզը, որդիների հետ լավ չի վարվել, քանի որ իրեն դաստիարակել են ճիշտ նույն կերպ։
Հարին հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի հետ «Ես եմ, որին դու չես տեսնում» սերիալի վրա սկսել է աշխատել երկու տարի առաջ՝ մինչ իր եւ Մեգան Մարքլի թագավորական ընտանիքի բարձրաստիճան պաշտոնյաների կարգավիճակից հրաժարվելն ու Ամերիկա մեկնելը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով պալատական բարձրաստիճան պաշտոնյաներին, արքայազնը տատիկից սերիալ նկարահանելու թույլտվություն է ստացել։ Բայց թոռը նրան հավաստիացրել է, որ նախագիծը նվիրված է լինելու վետերանների հոգեկան առողջության խնդիրներին։ Հարին «անհնազանդ խաղերի»՝ նախկին եւ գործող սահմանափակ կարողություններով զինվորականների միջազգային մրցումների հիմնադիրն է։
Թագուհին հավանություն է տվել Հարիի հետ զրույցի գաղափարին։ Ինչպես նշում են ինսայդերները, նրա մտքով անգամ չի անցել, որ թոռը ցեխ է շպրտելու ընտանիքի վրա։ Բացի հոր հասցեին արված հայտնություններից, արքայազնը նաեւ հայտարարել է, որ հարազատներն իրենց վատ են դրսեւորել կնոջ՝ Մեգան Մարքլի նկատմամբ, երբ նա ինքնասպանության եզրին էր: Ինչպես նաեւ մեղադրել է Միապետությանն ու լրատվամիջոցներին Մեգանին հրապարակավ զրպարտելու փորձերի մեջ։
Թագուհին եւ արքայազն Չարլզն ապշել են Հարիի հայտնություններից։ «Սա վստահության հարց է, որն, անկեղծ ասած, այս պահին կախված է մազից...» - հայտարարել է աղբյուրը: Պալատում Հարիի խնդիրներին միշտ կարեկցանք են ցուցաբերել, բայց բոլորը ցնցված են, որ նա որոշել է կիսել այս ամենը հեռուստաշոուում, որը ցուցադրվել է ամբողջ աշխարհով եւ որը բացասական լույսի ներքո է ներկայացրել իր ընտանիքին:
Հարին գրեթե կորցրել է հարազատների հետ հաշտվելու վերջին հնարավորությունը, որոնք դեռեւս ուշքի չեն եկել Օփրա Ուինֆրին տված զույգի սկանդալային հարցազրույցից հետո։
Աղբյուրը՝ Факты
Լուսանկարները՝ Getty images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն