Ռուս երգչուհի Լարիսա Դոլինան հերթական արտահայտությունն է թույլ տվել Կառնավալի մասին, որը վերջինիս երկրպագուները վիրավորական են համարել: Ռուսական ջազի թագուհու գլխին թափվել է հեյթի հերթական ալիքը։ Երգչուհին որոշել է պատասխանել բոլորին միանգամից՝ ձայնագրելով տեսաուղերձ ուղղված հեյթերներին եւ Կառնավալի երկրպագուներին։
Չարակամներիին նախ բացատրել է, որ նա համեմատել է միայն Պանայոտովին եւ Վալյա Կառնավալի երգեցողությունը։ Դոլինան հստակեցրել է, որ չի վիրավորել Վալյային եւ չի պատրաստվում դա անել։
«Այնպես որ, այն ամենը, ինչ դուք գրում եք ինձ, ամեն տեսակ հիմարություն՝ դագաղում եք ինձ տեսնում, մահս եք ցանկանում եւ այլն, թող մնա ձեր խղճին։ Այս ամենը տարիքի կանցնի: Քանի որ, երբ դուք մեծանում եք, ձեր արժեքներն ու երաժշտական ճաշակը փոխվում են: Ես ձեզ դա սրտանց եմ մաղթում», - ասել է երգչուհին։
«Ես ձեզ հեռացնում եմ, այո։ Քանի որ կոպտությունը եւ չարությունը չեմ ընդունում եւ տանել չեմ կարողանում, երբ դրանք հիմնավորված չեն: Ցտեսություն», - հայտարարել է արտիստուհին։
Հիշեցնենք, որ Լարիսա Դոլինայի եւ TikTok-բլոգեր Վալյա Կարնավալի միջեւ վեճն առաջին անգամ ծագել է Մաքսիմ Գալկինի «Музыкалити» շոուի ժամանակ: 65-ամյա երգչուհի եւ վոկալի ուսուցչուհի Դոլինային զայրացրել է այն, որ բլոգեր Վալյա Կառնավալը, որն ունի 14 միլիոն բաժանորդ, ոչ մի նոտա ճիշտ չի կատարել: Նա ընդգծել է, որ Վալյայի հայտնիությունը ոչ մի կապ չունի արտիստի մասնագիտության հետ եւ երիտասարդ աստղին խորհուրդ է տվել նախ սովորել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն