«Little Big» խմբի մենակատար Իլյա Պրուսիկինի նախկին կինը՝ Իրինա Սմելայան, (հայտնի է որպես Tatarka) խոսել է Քսենիա Սոբչակի YouTube-յան շոուի ընթացքում նրա նոր սիրելիի հարցազրույցի մասին։ Նա տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում։
«Ափսոսում եմ, բայց այսօր ինձ համար դադարել է գոյություն ունենալ մի մարդ, որը նախկինում շատ մտերիմ էր ու թանկ։ Այսօրվա իրադարձություններից հետո ես իմ կյանքից ջնջում եմ այդ մարդուն։ Նրան ամենալավն եմ մաղթում ու ցանկանում շուտափույթ ազատվել հոգեբանական խնդիրնեից։ Հույս ունեմ՝ շուտով քեզ մոտ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է երգչուհին։
Երկրպագուները ենթադրել են, որ Իրինան դիմել է «Little Big» խմբի մասնակից Սոֆյա Տայուրսկայային, որը հարցազրույցում խոստովանել է, որ հանդիպում է Պրուսիկինի հետ եւ դժգհություն հայտնել իր մասին մրցակցի խոսքերից։ Սմելայան պատմել էր, թե ինչպես է երգչուհին հայտնել է իր ու Պրուսիկինի կյանքում։
«Ես «Little Big» խմբում հայտնվել եմ 2014թ․-ին։ Այդ ժամանակ Իլյան ապրում էր իր նախկին ընկերուհու՝ Յուլյայի հետ, նրանք բաժանման ընթացքում էին։ Այսինքն՝ հայտնվեց Իռան, ոչ թե՝ ես։ Դա մի փոքր վիրավորել է ինձ։ Ստացվեց՝ ես եկա, քանդեցի ընտանիքը։ Ոչ, ես լուրջ հարաբերություններ ունի։ Իռան ու Իլիչը մեզ հյուր էին գալիս, ես ու ընկերս այդ ժամանակ միասին էինք ապրում։ Մենք շփվում էինք, ամեն ինչ ազնիվ էր։ Մեզ մոտ առաջին հայացքից սիրահարվածություն չի եղել։ Մենք ութ տարի է՝ խմբում ենք։ Մեր խմբից ոչ ոք դեռ մեկ տարի առաջ չէր հավատա, որ մենք միասին կլինենք։ Դա, իսկապես, տարօրինակ է»,- ասել է Տայուրսկայան։
Այն մասին, որ արտիստի նախկին կինը խոսում էր հենց Սոֆյայի մասին, ակնարկում է նաեւ ժամանակին նրանց ջերմ շփումը։ Ընդ որում, Տայուրսաայայի մայրը, որը մանկաբարձ-գինեկոլոգ է, ընդունել է Սմելայայի ծննդաբերությունը, երբ լույս աշխարհ էր գալիս նրա ու Պրուսիկինի որդին։ «Ես նրա համար պատրաստում էի, ուտելիք տանում։ Մենք ընկերներ էինք, շփվում էինք, օգնում միմյանց»,- Քսենիա Սոբչակին տված հարցազրույցում ասել է երգչուհին։
Իրինա Սմելայան ու Իլյա Պրուսիկինն ամուսնացել են 2016թ․-ի ամռանը։ Մեկ տարի անց նրանք որդի են ունեցել։
Աղբյուրը՝ StarHit
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում