Օրերս Այզա Դոլմատովան մի քանի աղմկոտ հայտարարություն է արել։ Հեռուստահաղորդավարուհին նախ հայտնել է նախկին ամուսնու եւ ավագ որդու հոր՝ ռեփեր Գուֆի հետ վերամիավորման մասին։ Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ Այզան եւ Գուֆը միմյանց չեն հասկացել․ Դոլմատովան երաժիշտին մեղադրել է ստելու համար։ Այժմ արդեն հաղորդավարուհին հուզառատ տեսանյութ է հրապարակել, որում ներառված են նախկին ամուսնու հետ նամակագրությունները։
«Չեմ կարողանում դադարել արտասվել։ Ոչ Լյոշայի պատճառով։ Կարծես ես էի ինչ-որ բան հորինել։ Ինձ համար նողկալի է ու ամոթալի։ Ես երբեք կյանքում հոգեպես այսքան հիվանդ մարդու չեմ տեսել։ Նա ստել է ոչ միայն ինձ, այլեւ իր սիրելիին։ Զղջումս կառուցել եմ միայն Ալեքսեյի եւ նրա շրջապատի խոսքերի հիման վրա։ Հիշեք, եթե մարդը ձեզ վատ բաներ է ասում մյուսների մասին, փաստ է, որ նա վատաբանում է նաեւ ձեզ։
Լյոշա, դու դավաճան ես։ Ստախոս։ Եվ դու անհավանական վատ են վարվել։ Այլեւս երբեք քեզ դա չեմ ների։ Այլեւս չմոտենաս ինձ։ Եվ մենք կապրենք մեր կյանքերով։ Եվ թող այս հիասքանչ բառերով ավարտի այս սարսափելի օրը․ օրը, երբ ես այլեւս երբեք ոչ մի դեպքում բարի չեմ լինի Դոլմատովների ընտանիքի համար։ Բավական է ինձ վերագրել բոլոր մեղքերը։ Գիտեմ, որ ձեզ համար Յուլյան իդեալական է, իսկ ես պարզապես՝ փուչ արարած։ Լավ։ Հաջողություն բոլորին, ովքեր հավատում են դժոխային ստին։ Այս պահից ես Այզան եմ եւ ոչ թե «Գուֆի նախկին կինը»։ Իսկ հիմա նա «Այզայի նախկին ամուսին է»»,- Stories բաժնում գրել է նա։
Այզան Գուֆի հետ ամուսնացել է 2008թ․-ին, 2013թ․-ին նրանց ամուսնությունը փլուզվել է։ Նրանք որդի ունեն՝ Սեմը։ Ռեփերն այժմ հանդիպում է բլոգեր եւ ձեռնարկատեր Յուլյա Կորոլեւայի հետ, իսկ Այզան վերջերս է բաժանվել երաժիշտ Օլեգ Մայամիից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով