Քարդաշյան-Ջեներ ընտանիքում նորաձեւության հանդեպ սերն ակնհայտորեն ժառանգաբար է փոխանցվում։ Մենք բոլորս հաճույքով ենք նայում Քիմի, Քենդալի, Քայլիի, Քրիսի, Քլոեի եւ Քորթնիի կերպարներին, սակայն նրանցից ոչ ոք այնքան անթերի չի հագնվում, որքան դա անում է ընտանիքի մայրը՝ Քրիսը: Նա կառուցել է բիզնես կայսրություն, մեծացրել վեց երեխաների եւ, միեւնույն ժամանակ, արժանիորեն համարվում է Ամերիկայի ամենաոճային գործարարուհիներից մեկը:
Իհարկե, բիզնեսով զբաղվող մարդու համար շատ կարեւոր է հագուստի ընտրությունը։ Ավագ Ջեները հաճույք է ստանում աշխատանքից դուրս նորաձեւության մեջ փորձարկումներ անելով եւ, հաջողությամբ համոզում է մեզ, որ վերջին միտումները կարելի է կրել ցանկացած տարիքում: Ահա ապացույցներ, որ Ջեների նորաձեւ համադրությունները միշտ հաջող են ստացվում։
Իդեալական բլեյզերներ
Եթե Քրիս Ջեներին խնդրեին ընտրել մի բան, որը նա կկրեր ամբողջ կյանքում, դա հաստատ կլիներ իդեալական բլեյզերը։ Այս իրը դարձել է նրա ոճի ֆիրմային նշանը, եւ բացի այդ, դա այն զգեստապահարանի ունիվերսալ իր է, որը երբեք դուրս չի գա նորաձեւությունից:
Դասական տաբատ
Գործնական հանդիպումների համար Քրիսը նախընտրում է դասական տաբատ՝ առավել հաճախ ներքեւի հատվածը նեղ եւ սեւ գույնի։ Այս մոդելի տաբատը հաստատ վերաբերում է բազայի զգեստապահարանին, որի շուրջ դուք կարող եք կառուցել ցանկացած առիթի աութֆիթ․ բիզնես նախաճաշ, նկարահանումներ, Նորձեւության շաբատ եւ այլն։
Ուղիղ ձեւվածքի զգեստ
Չնայած մենք ավագ Ջեների ոճը ասոցացնում ենք տաբատների եւ բլեյզերների հետ, Քրիսը սիրում է զգեստներ եւ տարբեր առիթների ժամանակ հաճույքով կրում է դրանք: Ամենից հաճախ աստղը նախընտրում է ուղիղ կտրվածք եւ լակոնիկ դիզայն։
Միատոն
Քրիսի կյանքը բառացիորեն գրի է առնված րոպեներով, եւ միշտ տարբեր տեսք ունենալը, եւ միեւնույն ժամանակ նորաձեւ լինելը, դա ինչ-որ գերխնդիր է: Սակայն դա նույնպես նրան հաջողվում է։ Ո՞րն է գաղտնիքը։ Կարեւորը շահավետ գունապնակ ընտրելն է։ Քրիս Ջեները գերադասում է ունիվերսալ եւ անժամանակ երանգներ՝ սպիտակ, կաթնային եւ սեւ, որոնց հետ ամենատարբեր իրավիճակներում կարելի է առավելագույն քանակությամբ աուտֆիտեր ստեղծել: Մեկ այլ հաջողված հնարք․ համադրել տաբեր տեքստուրաներ։ Օրինակ՝ նույն երանգի կաշին, թավիշն բամբակը։
Աղբյուրը՝ Marieclaire.ru
Լուսնակարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ