Լիտվայի Ազգային Դրամատիկական թատրոնը աշխարհի ամենահայտնի թատերական ռեժիսորներից մեկի` Օսկարաս Կորշունովասի ղեկավարարմամբ այսօր երեկոյան` հոկտեմբերի 10-ին, կներկայացնի յուրօրինակ «Միրանդա» բեմադրությունը` ըստ Շեքսպիրի հայտնի «Փաթորիկը» պիեսի:
Այդ մասին այսօր` հոկտեմբերի 10-ի սաուլիսի ժամանակ պատմել են թատրոնի դերասաններ Դարիուս Մեսկաուսկասը, Աիրիդա Գինտաուտայտեն, պրոդյուսեր Աուդրա Զուկաիտիտեն եւ փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
«Բեմադրությունը արված է ըստ Շեքսպիրի «Փոթորկի», սակայն դա ամբողջովին յուրօրինակ մեկնաբանում է... Նախկինում` մոտ չորս տարի առաջ Օսկարասը այդ պիեսի մեծ բեմադրությունն էր արել Իսլանդիայում: Եւ նրա համար Միրանդայի հարցը բաց էր մնացել: Ով կամ ինչ էր Միրանդան: Հիմար արքայադուստր: Ուսումնասիրելով այդ հարցը` նա նույնիսկ այդպես էլ անվանեց իր բեմադրությունը` «Միրանդա», ինչը նշանակում է «հրաշք»», - պատմել է թատրոնի պրոդյուսերը:
Նրա խոսքով, Կորշունովասի նոր մեկնաբանման համաձայն, ողջ պատմությունը բեմում տեղի կունենա երկու դերասանների օգնությամբ` Դարիուս Մեսկաուսկասի եւ Աիրիդա Գինտաուտայտեի, ովքեր բացի Միրանդայի եւ Պրոսպերի դերերից կկաստարեն նաեւ այլ դերեր:Ինքը` Դարիուս Մեսկաուսկասը, պատմելով «Միրանդայի» գաղափարի մասին, կիսվել է , որ Օսկարաս Կորշունովասը մի օր` մի բարեգործական ծրագրի շրջանակներում այցելել է անդամալույծ երեխաների եւ այդ ժամանակ նրան մի փոքրիկ աղջիկ է համբուրել , «եւ նա հասկացել է, որ մաքրությունը եւ անմեղությունը մեր օրերում հնարավոր են միայն հիվանդ երեխաների մեջ»:
Իր հերթին Աիրիդա Գինտաուտայտեն կոչ է արել հանդիսատեսներին բաց լինել ներկայացման ժամանակ` հասկանալու համար, թե ինչ է «միրանդան»: Նրա խոսքով, ներկայացումն ունի երկակի իմաստ, եւ հանդիսատեսները բեմում իսկական հրաշք կտեսնեն:
Աշխարհահռչակ թատերական ռեժիսոր Օսկարաս Կորշունովասը ծնվել է 1969 թվականի մարտի 6-ին: Դեռեւս 1990-ականներից նա 20-ից ավելի ներկայացումներ է բեմադրել ինչպես Լիտվայում, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում: 2011 թվականին ռեժիսորը Լիտվայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է երկրի բարձրագույն թատերական պարգեւին` «Բեմական ոսկե խաչին» Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսի բեմադրության համար:
Տեքստը` Լիլիթ Պետրոսյանի
Լուսանկարները` Շուշանիկ Հակոբյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով