Այսօր այս մոդայիկ բառը հնչում է ամենատարբեր լրատվամիջոցներով՝ որպես գեղեցիկ կազմվածքի խոստում: Սակայն իրականում մեր օրգանիզմը տոքսիններից մաքրելու շնորհակալ գործը ոչ մի ընդհանուր բան չունի նիհարելու բազմաթիվ բաղադրատոմսերի հետ: Եթե Google-ով փնտրենք «դետոքս» բառը, այն անմիջապես կպատասխանի՝ «դետոքս-դիետա»: Ապա կհաջորդի՝ «չորսշաբաթյա ծրագիր, որը լուծում է կնոջ՝ ավելորդ սանտիմետրերի եւ մաշկի հետ կապված խնդիրերը», հատուկ սննդակարգի խոստումը, որը «մարմինը կազատի թույնից, այտուցներից եւ ավելորդ քաշից», «տոներից հետո կվերականգնի կազմվածքը», ինչպես նաեւ՝ բազմաթիվ այլ գայթակղիչ-դիետիկ առաջարկներ:
Կանացի ամսագրերը պարբերաբար մեզ պատմում են դետոքսի ինչ-որ նոր մեթոդի մասին, որը մշակել են անվանի դիետոլոգները կամ օգտագործում է հանրահայտ մեկը եւ կցում են հասցեներ, որտեղ կօգնեն կյանք ներմուծել մոդայիկ համակարգը:
Հատուկ տրամադրվածություն
Բոլոր փորձագետները համակարծիք են, որ դետոքսի նպատակը օրգանիզմը մաքրելն է եւ ոչ թե քաշը նվազեցնելը: Դետոքս-կենտրոնները կամ օրգանիզմի էնդոէկոլոգիական վերականգնման կենտրոնները մեր երկրում եւ արտասահմանում հիմնականում ընդունում են մեծ քաղաքների բնակիչներին, որոնք ավելի շուտ ձանձրացել են կայուն սթրեսից, քան թե ցանկանում են նիհարել:
Մարսողության խանգարում, կրկնվող հիվանդություններ, գլխացավեր, գրգռվածություն, չանցնող հոգնածություն, դեմքի գունատություն, խունացած մազեր. ահա մեր բջիջների «խցանման» հիմնական նշաններից մի քանիսը, որոնք եւ ստիպում են դիմել օգնության: «Մեր մարմինն օժտված է ինքնակարգավորող մեխանիզմով, որի օգնությամբ ազատվում է անպետք նյութերից եւ բուժում է վնասվածքները»,- պատմում է էնդոկրինոլոգ, Եվրոպական բժշկական կենտրոնի մասնագետ Օլգա Յացիշինան: Սակայն վերջին ժամանակներս կենտրոնն ավելի հաճախ է բախվում տոքսիկ նյութերի, որոնց գենետիկային անծանոթ է. նախկինում նրանցից շատերը պարզապես գոյություն չունեին:
Դրանցից են, օրինակ, պեստիցիդները, ծանր մետաղները, կոնսերվանտները, որոնք թափանցում են օրգանիզմ քաղցր գազավորված ըմպելիքների, արագ սննդի, երշիկեղենի, գործարանային թխվածքների միջոցով: Այդ ամենին գումարվում են նաեւ բազմաթիվ սթրեսները, նստակյացությունը, ոչ բալանսավորված սնունդը, որոնք թույլ չեն տալիս օրգանիզմին ինքնուրույն պայքարել ծերացման եւ հիվանդությունների դեմ:
Մեր արտաթորող համակարգը պարզապես թույլ չի տալիս հաղթահարել նման վնասակար նյութերի հոսքը: Դետոքսիկացման նպատակն այն է, որ օգնենք մեր օրգանիզմին ազատվել աղտոտումից եւ վերադարձնել ինքնավերականգնման ունակությունը: Լավ դետոքսի արդյունքը թեթեւության զգացումն է, կենսունակությունը, փայլող մաշկը, հրաշալի ինքնազգացողությունը:
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ