«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Այս պահին շատ երկար եմ սպասել». Մալենայի առաջին հարցազրույցն ու էմոցիաները՝ հաղթանակից հետո (վիդեո)

22:44, 19 դեկտեմբերի

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան հաղթանակից հետո առաջին հարցազրույցն է տվել Փարիզում ու մամուլի ասուլիսի շրջանակում պատասխանել լրագրողների հարցերին: Հաղորդավարի հարցին՝ որքանով է հաղթանակը սպասված եղել 14-ամյա երգչուհու համար, Մալենան պատասխանել է՝ չկարողանալով զսպել արցունքները.

«Այս հաղթանակն ինձ համար շատ կարեւոր է, ես այս պահին շատ երկար եմ սպասել: Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել իմ թիմին, մեր պատվիրակությանը, որոնք այնքան մեծ աշխատանք են տարել: Այսօր իմ պրոդյուսեր Դավիթ Բադալյանի ծնունդն է: Շնորհավորում եմ նրան, այս հաղթանակը նաեւ քո նվերն է»,-հուզմունքի ներքո նշել է Մալենան:

Մեր պատվիրակը հավելել է, որ առաջին անգամ էր նման մեծ բեմում ելույթ ունենում եւ չի ժխտել, որ սկզբնական շրջանում հուզմունքը մեծ է եղել.

«Ես շատ շփոթված էի սկզբում, բայց այսօր պարզապես վայելում էի պահը եւ հանդիսատեսից ստացած այդ էներգիան աննկարագրելի էր»:

Հայաստանի ներկայացուցիչը մրցույթում հաղթել է  224 միավորով: Ժյուրիի քվեարկության արդյունքում Մալենան հավաքել է 115 միավոր՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում: Հայաստանն առավելագույն 12-ական միավոր է ստացել Լեհաստանից եւ Պորտուգալիայից: Հեռուստադիտողի քվեարկությամբ Հայաստանը ճանաչվել է հաղթող՝ վաստակելով 109 միավոր: Մրցույթին հաջորդած ասուլիսին «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը հաստատել է, որ 2022 թ-ին Հայաստանը կհյուրընկալի մրցույթը: Մալենան էլ հավելել է՝ «Հայաստանում ձեզ ցույց կտանք մեր մշակույթն ու տեսարժան վայրերը»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել