Հոկտեմբերի 26-ին կայացել է հայտնի հայկական Chico&Friends ջազ-բենդի համերգը հայրենական ջազի 75-ամյակին նվիրված «ARM JAZZ WEEK-75» հայկական ջազի շաբաթվա շրջանակում:
Միջոցառման կազմակերպիչը եւ հովանավորը «Mezzo Production» ընկերությունն է:
Հետաքրքիր է, որ այս տարի խումբը հիմնադրի՝ Արմեն Թութունջյանի հետ նշում է 20-ամյակը: 20-ամյա գոյության ընթացքում Chico& Friends-ի կազմն անընդհատ փոփոխվել է: Խմբի կազմը ներկայում այսպիսին է. հիմնադիրը՝ Չիկոն (հարվածային), բաս կիթառահար Սիմոն Դոլմազյանը, դաշնակահար Ռուբեն Սաթյանը, ամենաերիտասարդ անդամը՝ սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, ինչպես նաեւ երիտասարդ եւ խոստումնալից երգչուհի Աննա Կոստանյանը: Իր ավանդույթներին հավատարիմ Chico&Friends ակումբի այցելուներին հիանալի դասական ջազ է նվիրել:
Ավելի վաղ NEWS.am STYLE-ի թղթակցը զրուցել էր Արմեն Թութունջյանի հետ, ով պատմել էր այն մասին, որ մոտ ժամանակներս «Անտարես» հրատարակչությունը տպագրելու է նրա գիրքը: Այն պատմում է համաշխարհային ջազի պատմության, ինչպես նաեւ Հայաստանում երաժշտական այդ ժանրի զարգացման մասին:
Ի դեպ, ջազմենը կտրականապես համաձայն չէ «հայկական ջազ» հասկացության հետ, ինչի մասին ներկայացնում է նաեւ իր գրքում: Նրա կարծիքով, այդ հասկացությունը խիստ նեղացնում է տվյալ ժանրի շրջանակները, իսկ ջազը վաղուց իր դրսեւորման դասական եղանակներն ունի:
«Այսօր մենք ունենք ջազի բոլոր դրսեւորումները»,- NEWS.am STYLE-ի թղթակցին ասել էր երաժիշտը եւ հավելել, որ առանց ջազի անհնար է պատկերացնել երաժշտության պատմությունը:
Տեքստը՝ Լիլիթ Պետրոսյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես