«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Լեգենդար ջազմեն Արմեն Թութունջյանը՝ իր, ջազի եւ տաղանդավոր երիտասարդների մասին

20:43, 4 սեպտեմբերի

Ջազը հանգիստ է սիրում: Միայն հանգստի պայմաններում է այն ներխուժում մեր հոգիները եւ ստիպում երազել: Երեկ երեկոյան Bourbon St. փաբում առաջին անգամ ելույթ ունեցավ արդեն քսանամյա «Chicko and Friends» ջազային կվարտետը, որի կազմը հասցրել է բազում անգամ փոփոխվել: Կվարտետի հիմնադիրը՝ լեգենդար ջազմեն Արմեն Թութունջյանը կամ Չիկոն համաձայնեց փոքրիկ հարցազրույց տալ NEWS.am STYLE-ին եւ պատմեց իր, ջազի եւ խոստումնալից երիտասարդ սերնդի մասին:


Պարոն Թութունջյան, ինչպիսի՞ ծրագրով եք այսօր ելույթ ունենալու: Մոտ ապագայում ի՞նչ նոր հյուրախաղեր եւ համերգներ են նախատեսվում «Chicko and Friends» - ի կողմից:

Մենք ապրում ենք մեր առօրյայով, նվագում ենք ակումբներում: Այս տարի լրանում է «Chicko and Friends» խմբի քսանամյակը: 1993 թվականին է այդ անունը հայտնվել հայաստանյան ջազում: Քանի ես նվագում եմ, քանի ես կամ «Chicko and Friends»-ը կլինի: Մեր խմբի վետերանն է բասիստ Սիմոն Դոլմազյանը, իսկ մյուս երաժիշտները երիտասարդ են: Սերունդների հավաքածու է: Ամենաերիտասարդը սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանն է եւ դաշնակահար Ռուբեն Սաթյանը: Ներկայացնում ենք նոր երգչուհու՝ Աննա Կոստանյանին: Խոստումնալից երգչուհի է: Դեռ ոչ մի զրնգուն ածականներ չեմ ուզում օգտագործել, մեզ դուր է գալիս, թե ինչպես է նա երգում, թեեւ աճելու եւ զարգանալու տեղեր, բնականաբար, կան, ինչպես նաեւ բոլոր արվեստագետների համար:

Ձեր ստեղծագործ ուղին շատ բեղմնավոր է : Դուք նաեւ դասավանդում եք Կոնսերվատորիայում, ջազի պատմության թեմայով գիրք եք գրում…

Կոնսերվատորիայում դասավանդում եմ երեք առարկա՝ թմբկահարության ասպարեզում, նաեւ դասավանդում եմ «Հայաստանի էստրադայի եւ ջազարվեստի պատմություն»: Այդ առարկայի ծրագիրը ստեղծել եմ ես եւ արդեն երրորդ տարին է, ինչ դասավանդում եմ: Իսկ մագիստրատուրայի երկրորդ կուրսի համար դասավանդում եմ նաեւ «Ժամանակակից պոպուլյար երաժշտության ոճային առանձնահատկությունները»: Գիրքն արդեն գրել եմ եւ մոնտաժվել է նրա մեկ քառորդը: Այն հրատարկվելու է «Անտարես» հրատարակչության կողմից: Ամեն օր գնում եմ այնտեղ: Զուգահեռ այդ գրքի հիման վրա գրեցի թեզ: Ուշ է, բայց ստացվեց ինքնաբերաբար: Երբեք չեմ երազել տիտղոսների մասին, բայց քանի որ ես դասավանդում եմ այդ առարկան եւ գիրքն եմ գրել, Կոնսերվատորիայի ղեկավարությունը պնդեց, որ ես պետք է թեզ պաշտպանեմ: Պաշտպանությունը կլինի «Ջազը Հայաստանում» թեմայով: Գիրքը բազմաշերտ է: Նախապատմությունը ջազի հակիրճ պատմությունը, թե ինչպես այդ արվեստը ծնվեց, զարգացավ եւ ինչ ճանապարհներով հասավ Հայաստան: Գրքի գլխավոր նպատակն է ներկայացնել ջազարվեստի պատմությունը մեզանում:

Ուսումնասիրելով էստրադայի եւ ջազի ուղիները Հայաստանում՝ ի՞նչ կարող եք ասել ժամանակակից ջազի եւ էստրադայի մասին:

Ինձ դուր է գալիս, որ Դուք չեք օգտագործում «հայկական ջազ» բառակապակցությունը: Ես չեմ սիրում այդ արտահայտությունը: Ես նույնիսկ ժխտում եմ դա իմ թեզում եւ ապացուցում եմ, թե ինչու: Չէ՞ որ դա նեղացնում է ջազի շրջանակները: Ի՞նչ է նշանակում «հայկական ջազ»: Ջազը վաղուց ունի իր դասական ձեւերը: Եւ իմ այսքան տարի ղեկավարած խումբը նվագում է միայն դասական ջազ: Մենք ոչ մի հայկական –իզմներ չենք օգտագործում: Ես դա հեգնանքով չեմ ասում: Իր էությամբ ջազն այնքան ինտերնացիոնալ արվեստ է, որ դատապարտված էր տարածվել:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ջազը: Երեք հարյուր տարի ամերիկյան մայր ցամաքի վրա մերձեցվել են արեւմտաաֆրիկյան եւ եվրոպական երաժշտական մշակույթները ամերիկյան հողի վրա: Առաջացել է քաղաքացու նոր տեսակ՝ աֆրոամերիկացի, որ մասամբ կապված էր իր գենետիկայի հետ, իսկ մյուս մասով արդեն նոր մշակույթ էր ստեղծում ամերիկյան հողում: Դա լրիվ ուրիշ մշակույթ էր, սպիտակամորթների հետ ապրելու եւ ստեղծագործելու միջոց: Ես միշտ մի պարզ հարց եմ տալիս, թե արդյոք հիմա հնարավոր է լավ աֆրիկյան ջազմեն հիշել: Չկան: Մեկը կամ երկուսն են: Ջազի գիտակ լինելով՝ ես չգիտեմ աֆրիկացի լավ ջազմենների:

Բայց ես գիտեմ հսկայական քանակությամբ լավ ջազմեններ Եվրոպայի տարբեր երկրներից, ինչպես նաեւ Հայաստանից: Դեռ 1950-րին էքսպերիմենտ արվեց ջազի նախ եւ առաջ ամերիկյան արվեստ լինելը ապացուցելու նպատակով: Առաջին աֆրիկացի ստրուկը Նոր Երկրի՝ Ամերիկայի հողի վրա ոտքը դրել է 1620-ականներին, իսկ ջազի առաջին հնչյունները լսվել են 1920 թվականին: Դա ռեգթայմ ոճն էր:

Այդ պատճառով էլ ես միշտ նյարդայնանում եմ, երբ ասում են, որ ջազն իրենց հետ բերել են աֆրիկացիները: Երեք հարյուր տարի շարունակ այն եփում էր, խառնվում բազում ազգերի մշակույթների հետ: Մեզանում ջազը զարգացավ միայն նոմինալ նվագախմբային տեսքով:

Ես այդ ժամանակահատվածը անվանում եմ նախաջազային: Այվազյանի նվագախումբը ջազային չէր: Դա էստրադային երաժշտություն էր: Բայց հայերը առաջին անգամ իր օրոք կազմել են մի նվագախումբ, որը նման էր այդ տարիներին ԱՄՆ-ում գործող նվագախմբերին: Օրբելյանը առաջինն էր, ով 1956-ին ստեղծեց ջազային նվագախումբ եւ հնչեց իսկական ջազային երաժշտություն:

Հետո եկան 1960-ականները, որոնք տվեցին մի նոր որակ: Ձեւավորվեցին փոքր խմբեր: Եւ առաջին նմանատիպ եռյակն էր Արթուր Աբրահամյանը՝ կոնտրաբաս, Ձեր խոնարհ ծառա Արմեն Թութունջյանը՝ թմբկահար, Լեւոն Մալխասյանը՝ դաշնակահար: Եթե այսօր հետադարձ հայացքով նայենք այդ ամենին, կարելի է ասել, որ մենք այսօր ունենք ջազի բոլոր դրսեւորումները:

Մենք շատ լավ նվագում ենք ավանդական ջազ, մեյնսթրիմ: Դրա հետ մեկտեղ մենք ունենք ռոք ջազի օրինակներ, էթնո ջազի փայլուն օրինակներ: Ունենք օրինակներ, երբ մեր ջազմենները այնքան գրավչական են, որ համագործակցել են արտասահմանյան երաժիշտների հետ տարբեր երկրներում, եւ նույնիսկ արտասահմանցիներն իրենց հերթին այնքան են հետաքրքրվում մեր էթնո երաժշտությամբ, որ նվագում են նաեւ մեր երաժշտությունը:

Օրինակ՝ Տիգրան Համասյանի խմբում միշտ օտարերկրացի երաժիշտներ կան: Իր հերթին հայ երաժիշտը կարող է մաքուր ամերիկյան ջազ նվագել, որ նույնիսկ չիմանաս էլ, որ դա հայ է նվագում, ինչպես նաեւ հայ դասական երաժիշտը նույնքան մաքուր կարող է կատարել Բախի ստեղծագործությունները:

Բացի այդ հայ երաժիշտը կարող է նվագել դասական ստեղծագործությունը ջազի լեզվով կամ էլ ջազ, որտեղ ավանդական կոմպոզիտորական մոտեցումները կամ շատ են, կամ էլ քիչ: Պատահում է նաեւ, երբ ջազային գործիքներով ոչ ջազային երաժշտություն են կատարում: Դա կարելի է ավանգարդ ֆոլկ անվանել, օրինակ Թունջբոյաջյանի խումբը բացարձակ ջազ չի նվագում:

Ինչ վերաբերվում է էստրադային, այդ ժանրի ճանապարհը հատվում է ջազի հետ: Դրանք զուգահեռ են զարգացել: Ջազը ներխուժեց ամենուրեք: Նույնիսկ ամենաէժանագին պարային հրապարակում չի կարող հնչել երաժշտություն, որը որեւէ առնչություն չունենա ջազի հետ: Ջազը ներխուժեց նաեւ կինո: Առանց ջազի երաժշտության պատմությունը անհնար է պատկերացնել:

Զրուցեց Լիլիթ Պետրոսյանը

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել