Հայկական անուն, հայկական բրենդ՝ հատուկ առաքելությամբ. չնայած ընդամենը մեկ տարվա գոյությանը՝ «Նազէ» բրենդը, որը ներկայացնում է հայկական արտադրության անկողնային պարագաներ, հասցրել է ոչ միայն ձեռք բերել մեծ պահանջարկ ու վաճառք, այլև՝ մերժել թուրքականն ու ապացուցել, որ հայկականն այլեւս մրցունակ է:
«Նազէ»-ն «Դիակոնիա բարեգործական հիմնադրամ»-ի սոցիալական նախաձեռնություններից է, որը միավորում է հիմնադրամի «Կարուձև» ուսումնական ծրագրի շրջանավարտներին` մասնագիտությունից զատ նրանց տալով արժանապատիվ աշխատանքի հնարավորություն։
«Նազէ»-ի հետեւում ստեղծագործ ու ուժեղ կանայք են, իսկ հիմքում՝ բարձրորակ գործվածքներ (բամբակ, սատին) եւ տեղական իդեալական կար։
«Դիակոնիա բարեգործական հիմնադրամ»-ն ունի կրթական ծրագիր՝ նախատեսված հիմնադրամի այն շահառուների համար, ովքեր պատրաստ են եւ ուզում են ձեռք բերել նոր մասնագիտություն։ Այդ ծրագիրը 2011 թվականից էինք իրագործում, բայց անցած տարի ստեղծեցինք արտադրամաս, որտեղ այս պահին աշխատում են ուսումնական ծրագրի լավագույն շրջանավարտները եւ ոչ միայն, դե իսկ մենք անվերջ մեծանում ու զարգանում ենք՝ աշխատատեղեր ստեղծելով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց «Դիակոնիա բարեգործական հիմնադրամ»-ի փոխտնօրեն Աննա Ջամբազյանը:
«Ունեինք կարի արտադրամաս եւ ուսումնասիրելով շուկան՝ մեր թիմը որոշեց ստեղծել հայկական արտադրության բարձրորակ անկողնային պարագաներ, որոնք պատրաստված են ոչ թուրքական հումքից, ինչը շատ կարեւոր է: Քանի որ անկողնային պարագաների արտադրության ոլորտում մեծ բաց կա Հայաստանում. դրանք հիմնականում ներմուծվում են Թուրքիայից: Ցավոք՝ շատերը գիտակցված, ոմանք՝ չգիտակցված հենց դա էին գնում, որովհետև այլընտրանք չունեին, եթե, իհարկե, խոսքը բրենդային տեսականու մասին չէ: Իսկ մենք հումքը ներմուծում ենք Ուզբեկստանից, Ռուսաստանից, շուտով նաեւ Չինաստանից»,-հավելեց ընկերության փոխտնօրենը:
«Նազէ»-ն իր սպառողին առաջարկում է մեկտեղանոց, երկտեղանոց եւ ընտանեկան անկողնային հավաքածուներ՝ տարբեր որակի եւ, համապատասխանաբար, տարբեր գների, իսկ դիզայնի հարցում բրենդի հիմնադիրները նախապատվությունը տալիս են պարզությանն ու մինիմալիզմին՝ խուսափելով շատ վառ գույներից ու ակտիվ պրինտներից:
Բրենդի առանձնահատկություններից է նաեւ այն, որ թիմը փորձում է հնարավոր ամենակարճ ժամկետում ստանալ հաճախորդի նախընտրած չափսի անկողնային հավաքածուն՝ լինի դա մեկտեղանի, երկտեղանի, թե ընտանեկան, եւ առաքում է նշված հասցեով՝ առանց ավելորդ անհարմարությունների։
«Սկզբնական շրջանում մենք կտորները ոչ մեծ քանակությամբ էինք գնում, քանի որ մտավախություն ունեինք, որ, միգուցե, արտադրանքը պահանջարկ չունենար։ Հիմա արտադրական ծավալները մեծացել են, ու յուրաքանչյուր մոդել կարվում է միանգամից մեծ քանակով: Սկզբում ունեինք ընդամենը 6 մոդել, այս պահին շուրջ 15 մոդել ունենք: Ուրախալի է նաև այն փաստը, որ մեր թիմը մեծացել է: Այս ամենն, իհարկե, վաճառքի ծավալների մեծացման շնորհիվ է եղել, արդյունքում «Նազէ»- ն ընդլայնում է նաեւ իր տեսականին. անկողնային պարագաներից զատ ներկայացնում է նաեւ հայկական արտադրության սփռոցներ, գոգնոցներ, սրբիչներ եւ փայտե ձեռագործ շերեփներ»։
Բրենդն առայժմ պատվերները կատարում է առցանց տարբերակով՝ «Նազէ»-ի ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջերի միջոցով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները