Երիտասարդ դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու նրա ընտրյալը՝ լուսանկարիչ Տիգրան Մարտիրոսյանը, հայկական շոու-բիզնեսի ամենաներդաշնակ զույգերից են: Ջուլիան իր երջանկությունը հաճախ է կիսում երկրպագուների եւ հետեւողների հետ, եւ այսօր էլ՝ Սուրբ Սարգսի տոնին, բացառություն չարեց ու սիրով համաձայնեց պատասխանել իր եւ Տիգրանի հարաբերություններին վերաբերող՝ NEWS.am STYLE-ի հարցաշարին:
Ջուլիա, ե՞րբ հասկացար, որ սիրահարվել ես Տիգրանին:
Երբ հասկացա, որ այլեւս մենակ չեմ:
Տիգրանի ո՞ր հատկանիշն է քեզ ամենից շատ դուր գալիս:
Իմ կյանքում շատ բարդ փուլ է եղել, որը ես հաղթահարել եմ հենց նրա շնորհիվ: Տիգրանն, առհասարակ, մի այդպիսի հատկանիշ ունի՝ ինձ կարողանում է դուրս հանել ցանկացած դժվար իրավիճակից, ու դա ինձ համար շատ կարեւոր է: Այլ հատկանիշներ էլ ունի, որոնք ինձ դուր են գալիս, օրինակ այն, որ Տիգրանը շատ նվիրված է, նա պայքարող տեսակ է, ու միշտ պայքարում է մեր հարաբերությունների համար:
Իսկ ո՞րն է նյարդայնացնում:
Երկուսիս էլ միմյանց մեջ նյարդայնացնում է մեր՝ կտրուկ լինելը: Ե´վ ես եմ այդպիսին, ե´ւ նա:
Սիրո լավագույն դրսեւորումն՝ ըստ քեզ:
Երբ դու պատրաստ ես տվյալ մարդու հետ գնալ աշխարհի ծայրը՝ անգամ չիմանալով, թե ինչ է քեզ սպասվում առջեւում: Բռնել նրա ձեռքն ու միշտ լինել նրա կողքին՝ սա է ինձ համար սիրո դրսեւորումը, երբ դու երբեք սիրելիիդ մենակ չես թողնում:
Ձեր հարաբերություններում կոնֆլիկտներ եղե՞լ են:
Չգիտեմ՝ կա՞ն, արդյոք, զույգեր, որոնց միջեւ կոնֆլիկտներ չեն լինում: Ամեն դեպքում՝ մենք երբեմն ունենում ենք տարրաձայնություններ, սակայն մինչ օրս ցանկացած բարդ իրավիճակ մենք երկուսով հաղթահարել ենք:
Որո՞նք են ձեր ընդհանուր հոբիները:
Երկուսս էլ շատ ենք սիրում քաղաքից դուրս գնալ, կտրվել առօրյայից ու այնտեղ անցկացնել մեր ազատ ժամանակը:
Ավելի շատ նմա՞ն եք, թե՞ տարբեր:
Մենք ե´ւ միմյանց շատ նման ենք, ե´ւ շատ տարբեր: Մեզ ասում են, որ արտաքնապես եւս իրար նման ենք: Առհասարակ, կարծում եմ՝ զույգերը ժամանակի ընթացքում միմյանց նմանվում են, բայց միեւնույն ժամանակ՝ մենք շատ տարբեր մարդիկ ենք:
Հաճա՞խ եք միմյանց ասում, որ սիրում եք:
Այո, շատ հաճախ ենք ասում, ու կարծում եմ՝ մարդիկ պետք է իրար միշտ ասեն այդ խոսքերը, որոնք շատ կարեւոր են, որովհետեւ դու դիմացինիդ լցնում ես սիրով, ու այդպիսով նա ավելի շատ է սկսում գնահատել այն, ինչը դու տալիս ես իրեն, եւ հակառակը: Չեմ հաշվել, թե ով է մեզանից ավելի շատ ասում այդ խոսքերը, բայց երկուսս էլ ագահ չենք այդ հարցում:
Աղի բլիթ կերե՞լ ես երբեւէ: Հետաքրքիր երազ կհիշե՞ս:
Այդ ավանդույթը շատ եմ սիրում, ու ամեն տարի ուտում էի, բայց քանի որ արդեն երկու տարի է, ինչ իմ կյանքում կա փոփոխություն, աղի բլիթ չեմ ուտում, քանի որ նա, ով պետք է կողքիս լիներ, արդեն կա իմ կյանքում: Ինչ վերաբերում է երազին, անկեղծ ասած՝ երբեք դրան վերաբերող երազ չեմ տեսել:
Սիրո մասին լավագույն ֆիլմն՝ ըստ քեզ:
Մենք,. Առհասարակ, շատ ենք ֆիլմեր դիտում, բայց քանի որ միասին դիտած առաջին ֆիլմը «Հետո»-ն է (After), դա կառանձնացնեմ:
Սիրո գույնն` ըստ քեզ:
Սերն ինձ համար երկու գույն ունի՝ կարմիր եւ սպիտակ:
Հանուն սիրո ամենահետաքրքիր արարքը, որ քեզ համար արել է սիրելիդ:
Նա միշտ շատ հետաքրքիր բաներ է մտածում ինձ ուրախացնելու համար, բայց ամենից շատ ես տպավորվել եմ մեր նշանադրության օրը. Նա ինձ առաջարկություն արեց, ու շատ հետաքրքիր վայր էր ընտրել դրա համար՝ շատ լավ իմանալով, որ ես բնության սիրահար եմ:
Արդեն նշանակված օր կա՞ հարսանիքի համար:
Այդ մասին առայժմ չեմ ցանկանում խոսել. երբ օրը գա, բոլորը կիմանան:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար