Դերասանուհի Անուշկա Մարգարյանն ամեն տարի՝ Սուրբ Սարգսի տոնի նախօրեին, ուտում է աղի բլիթ՝ հույսով, որ երազում կտեսնի իր միակին, սակայն ասպետի փոխարեն Անուշկան այլ հետաքրքիր երազներ է տեսնում, որոնց մասին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:
Անուշկան նշեց, որ այս տարի էլ բացառություն չի արել ու կերել է մայրիկի պատրաստա բլիթը.
«Երազումս տեսել եմ բարեկամներիս, որոնք եկել էին մեր տուն՝ ինձ հետ կապված ինչ-որ առիթի, թե ինչ էր կոնկրետ՝ չգիտեմ (ժպտում է): Սեղանին ջուր կար դրված, ինքս մի բաժակ լցրի ու խմեցի (ծիծաղում է): Ինչպես միշտ՝ հույսս ինձ վրա եմ դնում»,-ասում է դերասանուհին՝ այնուհետեւ հավելելով,-«Մի օր առաջ, սակայն, երազումս տեսել էի հարսանիքս ու Նրան»:
Դերասանուհին ասում է՝ ամեն տարի մեկի փոխարեն երկու անգամ է աղի բլիթ ուտում՝ ե´ւ Սուրբ Սարգսի, ե´ւ Սուրբ Վալենտինի տոներին: Նա հավելում է, որ դա իր համար զվարճալի խաղի պես մի բան է:
«Երկու տարի շարունակ, ի դեպ, երազումս նույն մարդուն էի տեսել, բայց համառորեն ինձ ջուր չէր տալիս»,-կատակում է դերասանուհին,-«Մտածում էի՝ եթե կրկին նրան տեսնեմ, կսպանեմ, որ էլ հնարավորություն չունենամ տեսնելու, բայց այս, տարի լավ է, երազիս չհայտնվեց (ծիծաղում է): Եղել է տարի, որ համակարգչային խաղից հայտնի Մարիոյին եմ տեսել երազումս, մի տարի էլ՝ փիղ. չգիտեմ՝ ինչ է նշանակում»:
Հարցին, որ տոնին է նախապատվությունը տալիս՝ Սուրբ Սարգսի՞ն, թե՞ Վալենտինին, դերասանուհին անկեղծորեն պատասխանեց, որ երկար տարիներ Սուրբ Վալենտինի օրն է ասոցացրել սիրո տոնի հետ, հիմա հավասարապես երկուսն էլ նշանավորում է. ինչպես ինքն է ասում՝ «Լավ է մեկի փոխարեն երկու սիրո տոն ունենալը»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները