Երիտասարդ դերասանուհի Իլոնա Մկրտչյանը խոստովանում է, որ հաճախ է սիրահարվում համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի մարդկանց, սակայն կյանքում իրական սեր դեռեւս չի ապրել: NEWS.am STYLE-ի վալենտինյան բլից-հարցաշարին պատասխանելիս Իլոնան կիսվել է սիրո մասին իր պատկերացումներով, խոսել սիրահարվածության դեպքերի ու, նույնիսկ, հիասթափության մասին:
Իլոնա, առաջին անգամ ե՞րբ ես սիրահարվել:
Առաջին անգամ սիրահարվել եմ 13 տարեկանում՝ մեր դպրոցից մի տղայի:
Ո՞ր տարիքում ես, իսկապես, սիրել:
Իսկական սեր չեմ ունեցել, բայց կարծում եմ՝ դեռ կունենամ:
Սիրո լավագույն դրսեւորումն՝ ըստ քեզ:
Առաջին տեղում ինձ համար հարգանքն է:
Ե՞րբ է պետք դադարել պայքարել սիրո համար:
Կարծում եմ՝ եթե իսկական սեր լինի, եթե իսկապես սիրես մեկին, չես դադարի պայքարել նրա համար: Անգամ, երբ ոչ մի հույս չունես, կկարչես մանրուքներից:
Սիրային մեծ հիասթափություն ունեցե՞լ ես:
Այո, հիսթափություն ունեցել եմ 15 տարեկանում, եւ քանի որ շատ փոքր եմ եղել տարիքով, էմոցիոնալ մեծ դրսեւորումներ են եղել, սակայն այդ ամենը հիմա վերհիշում եմ ժպիտով եւ ծիծաղով:
Երբեւէ հայտնի մարդու սիրահարվե՞լ ես:
Այո, անընդմեջ սիրահարվում եմ տարբեր ֆիլմերի հերոսների, երգիչների... Առաջին հայտնի մարդը, որին սիրահարվել եմ, Իեն Սոմերհոլդերն է եղել («Վամպիրի օրագիրը» սերիալի աստղն է), սիրահարվել եմ նաեւ Թոմ Հարդիին: Որ հիշեմ, շատ այլ հայտնիների անուններ կարող եմ նշել (ծիծաղում է):
Սիրո մասին լավագույն ֆիլմն՝ ըստ քեզ:
Ինձ համար սիրո մասին լավագույն ֆիլմը «Տեր եւ տիկին Սմիթներ»-ն են՝ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի մասնակցությամբ: Իհարկե, սիրո մասին շատ ավելի խորը եւ արժեքավոր ֆիլմեր կան, սակայն ինձ համար այդ ֆիլմն առաջին տեղում է. ամեն կադրի հետ սիրտս արագ է բաբախում, ես իրենց փոխանցած էմոցիաները լիովին ստանում եմ:
Սիրո գույնն` ըստ քեզ:
Ինձ համար, միանշանակ, սպիտակն է, որն ասոցացվում է թափանցիկության, մաքրության հետ: Ես այն նաեւ նույնացնում եմ աղավնու հետ: Բացի այդ՝ սպիտակն ինձ համար խաղաղության գույնն է:
Ամենահետաքրքիր արարքը, որ քեզ համար արել են:
Ինձ համար դեռ հետաքրքիր արարք չեն արել, որի մասին կարող եմ պատմել: Եղել են, պարզապես, նվերներ, անակնկալներ, որոնք, սակայն, չէի առանձնացնի՝ որպես հետաքրքիր դրսեւորումներ:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Իլոնա Մկրտչյանի ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է