Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

ՉԹՕ-ների հետ հանդիպումներ. NEWS.am STYLE-ի ընտրությունը

20:32, 5 նոյեմբերի

Անկախ նրանից, հավատո՞ւմ ենք այլմոլորակայինների գոյությանը, թե՞ ոչ, դժվար թե մեզանում լինի գեթ մեկը, ով լսած չլինի թռչող ափսեների կամ չբացահայտված այլ թռչող օբյեկտների մասին:

Երկնքով սլացող մեծ ու շողշողուն առարկաների մասին պատմությունները մեզ հասել են հին ժամանակներից, սակայն համեմատաբար վերջերս միայն առասպելների շարքից նրանք ներառվեցին «ուֆոլոգիա» անվանմամբ գիտության մեջ:

Առանց մեծն գիտնականի կոչում ստանալու հավակնությունների, NEWS.am STYLE-ի թղթակիցը հավաքել է ՉԹՕ-ների մասին մի շարք հետաքրքրաշարժ պատմություններ:

Որքանո՞վ են դրանք իրական՝ թողնում ենք Ձեր դատին… Վկայություններ հին ձեռագրերից եւ ոչ միայն… Երկնքից, Արեւից իջած եկվորների եւ թռչող սարքերի մասին տեղեկությունները հանդիպում են հին ժամանակների մոլորակի տարբեր ծայրերի ձեռագրերում, սեպագրերում, ժայռապատկերներում: Այսպես, օրինակ, հնում չինացիները համարել են, որ իրենց գիտելիքներով պարտական են Արեւի որդիներին, ովքեր իրենց «երկնային սայլով» ժամանել են մ.թ.ա. 26-րդ դարում:

 

Նրանց նկարագրության համաձայն, հենց Արեւի որդիներն են իրենց հետ բերել զարմանահրաշ սարքեր՝ ռոբոտներ, ռենտգեն սարք, հեռուստաէկրաններ եւ 70 տեղանոց «վիշապ»: Չինական հին ձեռագրերի համաձայն, մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Խուանխե գետի ավազանում «երկնքի որդիներ» են ապրել:

Նրանցից մեկը՝ Խուան-դին (մ.թ.ա. շուրջ 2450թ.), ունեցել է «քարե զամբյուղ». շատ ամուր, բայց զարմանալիորեն թեթեւ, որը «հեշտությամբ սավառնել է քամուն համընթաց ավազների վերեւում»:

 

Իսկ այս նկարը հայտնաբերվել է Եգիպտոսի Աբիդոսյան տաճարում: Այստեղ պատկերված են հայտնի թռչող սարքերի եւ ՉԹՕ-ների նման սարքեր:

 

Այս արձանիկն էլ, որոշ աղբյուրների համաձայն, հայտնաբերվել է Արեւմտյան Հայաստանի տարածքում եւ այժմ գտնվում է թուրքական թանգարաններից մեկում:

ՉԹՕ-ները մինչ օրս մեր մոլորակի բնակչության մտորումների առարկան են: Նույնիսկ գոյություն ուներ վարկած, որի համաձայն՝ թռչող սկավառակներն այս կամ այն երկրի օդային ուժերի մտքի արդյունքն են, եւ որ ինքը՝ Հիտլերը, ժամանակին չափազանց տարված է եղել նման սարքերի ստեղծմանը վերաբերվող գաղափարով: Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց մի միտք շարունակում է տանջել. արդյո՞ք մարդկության կողմից չափազանց ինքնավտսահ չէ կարծել, որ մենք տիեզերքի միակ գիտակից ներկայացուցիչներն ենք:

Որեւէ տեսություններից խուսափելով՝ մենք ուսումնասիրել ենք երկրագնդի տարբեր անկյուններում ՉԹՕ-ների հայտնության դեպքերը:

 

Բելգիա - շողշողուն եռանկյունիների հարձակումը: Այս պատմությունը շարունակվել է 1989-ից մինչեւ 1990 թվականը:

 

ՉԹՕ-ների մի ամբողջ խումբ անհանգստացրել է խաղաղ բնակիչներին, ինչպես նաեւ Բելգիայի Օդային Ուժերին՝ խելահեղ պտույտներ գործելով Գլոնսի, Սեմերզեյքի, Վալոնիայի, Տորեմբասի եւ Գեմբլյուի վերեւով: Սարքերի թռիչքների վկա է դարձել շուրջ 13.500 մարդ, իսկ գրավոր վկայություն են տվել 2.600 հոգի:

 

Ռուսաստան - Դալնեգորսկ, անհայտ բոլիդի անկումը: Դեպքը տեղի է ունեցել 1986 թվականին: Անսպասելիորեն երկնքում հայտնված վառ առարկան ուղղվել է ներքեւ, ընկել է եւ շուրջ մեկ ժամ վառվել՝ տարօրինակ կրակ արձակելով: Այս միջադեպի վկա են դարձել հարյուրավոր բնակիչներ: Դալնեգորսկի հանքանյութի թանգարանում քարի մի կտոր կա, որը, որոշ կարծիքների համաձայն, այլմոլորակային ծագում ունի եւ երկնքից ընկած ՉԹՕ-ի մասնիկ է:

 

Մեծ Բրիտանիա - թռիչք «Վազող ձին» փաբի վերեւով: Վերջերս՝ 2013 թվականի հունիսի 14-ին, Սթիվ Լամբերտ անունով բրիտանացին հանգստանում էր «Վազող ձին» կոչվող փաբում, որը գտնվում է Բերքշիրի Բրեքնել քաղաքում: Փաբից դուրս գալիս նա երկնքում երկու առանձին լույսի մասնիկ է նկատել: Նրա խոսքով, այդ լույսերը մեծ արագությամբ հեռացել են, բայց բրիտանացուն հաջողվել է լուսանկարել դրանք:

 

Մերձբալթյան շարժումները 1909 թվականի օգոստոսի վերջին: «Դեյլի Մեյլ» թերթում հոդված է հայտնվել անհայտ սարքի մասին, որը Տալինի վերեւով երկու պտույտ կատարելով՝ հեռացել է Ֆինլանդիայի ուղղությամբ՝ քաղաքի բնակչությունը թողնելով ծայրաստիճան գրգռված վիճակում:

Հարգանքով՝ ՉԹՕ-ների սիրահար


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել