«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երեւանում մեկնարկեց Ֆրանկոֆոն կինոյի 5-րդ փառատոնը

21:31, 21 մարտի

Այսօր` մարտի 21-ին, Երեւանում մեկնարկեց Ֆրանկոֆոն կինոյի փառատոնը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից կազմակերպվող Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերին ավանդական դարձած կինոհանդիպումն այս տարի անցկացվում է 5-րդ անգամ: Մինչ բացման ֆիլմի դիտումը հանդիսատեսին ողջույնի խոսքով դիմեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն եւ ՀՀ-ում Շվեյցարիայի Գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութը:

275998490_1030861734528335_6306484672774994990_n.jpg (324 KB)

«Հայերի համար, ովքեր հետաքրքրված են Ֆրանկոֆոնիայով, սա կարեւոր միջոցառում է, եւ այն կրկնակի կարեւոր է դարձնում այն փաստը, որ արդեն 10-րդ տարին է, ինչ Հայաստանը անդամակցում է Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպությանը: Ֆրանկոֆոնիան մի մեծ ընտանիք է, որը համախմբում է մշկութային մի շարք արժեքներ, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, բամազանությունը, բազմալեզվությունը եւ այլն: Այսօր փառատոնը մեկնարկում ենք Ալբերտ Դյուպոնտելի՝ «Մնաք բարով, տխմարներ» զվարճալի կատակերգությամբ, եւ ամբողջ մարտ ամսին, ինչպես նաեւ՝ ապրիլին, Ֆրամկոֆոնիայի միջոցառումների շրջանակում խիտ ծրագիր է նախատեսվում, որին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքերում»,-իր խոսքում նշեց Անն Լույոն:

276023646_4900593830048737_7677150586335591455_n.jpg (131 KB)

Կինոդիտման շաբաթվա ընթացքում կցուցադրվեն նաեւ շվեյցարական արտադրության ֆիլմեր: Վերներ Թութը, անդրադառնալով երեւանյան մշակութային այս իրադարձությանը, ողջունեց դրա կազմակերպումն ու իր խոսքում արտահայտեց նաեւ Ֆրանկոֆոնիային միանալու կարեւությունը,-«Ինչ վերաբերում է շվեյցարական ֆիլմերին՝ մեր դեսպանությունը դրանց ցուցադրությունից հետո կկազմակերպի դեբատներ: Բոլորիդ խրախուսում եմ մասնակցել դրանց, եւ մաղթում, որ այս մշակութային շաբաթվա ընթցքում բազմաթիվ բացահայտումեր եւ ոգեշնչումներ ձեռք բերեք»,-հավելեց նա:

275952438_1152229555589000_5723967812291689836_n.jpg (218 KB)

Փառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն ինը ժամանակակից ֆրանսալեզու ֆիլմեր՝ Շվեյցարիայի եւ Կանադայի դեսպանությունների հետ համագործակցությամբ։ Առաջին անգամ ութ ֆիլմ կցուցադրվեն հայերեն ենթագրերով՝ հնարավորինս լայն լսարան ընդգրկելու համար։ Փառատոնը տեւելու է մինչեւ մարտի 29-ը ներառյալ: Միջոցառման մուտքն ազատ է։

276012147_647581419882848_2250652626589238158_n.jpg (298 KB)

Մշակութային միջոցառումների շրջանակում, որոնք կազմակերպվում են Հայաստանի ողջ տարածքում, նախատեսվում է երկու ցուցադրություն նաեւ Գյումրիում եւ Գորիսում:

276023214_486601299791185_7523748045434310474_n.jpg (323 KB)

276125676_340741991357321_1190950132345113092_n.jpg (359 KB)

276952453_1935348773338426_1038497325663823348_n.jpg (316 KB)

277046044_403592221576380_2241034292671364415_n.jpg (234 KB)

277083687_710727116590211_7603347950118403398_n.jpg (321 KB)

277184044_742299893422452_4983415754445451187_n.jpg (373 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել