Մազերի խնամքը ձեր գեղեցկության առօրյայի ամենակարեւոր մասերից մեկն է: Համաձայնեք, յուրաքանչյուր աղջիկ երազում է գեղեցիկ մազեր ունենալ։ Բայց միշտ չէ, որ գեղեցկության սրահ այցելելու համար բավարար գումար ու ժամանակ կա։ Ուստի առաջարկում ենք մազերի լամինացիայի պրոցեդուրան ինքներդ կատարել։ Դա կպահանջի երեք բաղադրիչ, որոնք, ամենայն հավանականությամբ, կգտնվեն ձեր տանը: Տնային լամինացիայից հետո մազերը դառնում են հնազանդ եւ ծավալուն։ Բացի այդ, դիմակն օգնում է պայքարել վնասված ծայրերի եւ փխրունության դեմ: Արդյունքը պահպանվում է մոտավորապես 10-15 օր։ Պրոցեդուրան կարելի է կրկնել երկու շաբաթը մեկ։
Մազերի լամինացիա ժելատինով
Լամինացման լուծույթ պատրաստելու համար ձեզ հարկավոր է սովորական ժելատին: Այն պարունակում է կոլագեն եւ սպիտակուցներ՝ դրանք օգնում են բարելավել մազերի վիճակը։ Ավելի լավ է օգտագործել ժելատինը փոշու տեսքով:
Բաղադրիչները․
1ճ․գդալ ժելատին
3ճ․ գդալ ջուր
Մազերի բալզամ՝ կախված է մազերի երկարությունից
Պատրաստման եղանակը
Ժելատինն ու ջուրը խառնում ենք, դնում ենք գոլորշու վրա ու հարում այնքան, մինչեւ ստացվի միասեռ զանգված՝ առանց գնդիկների։ Այնուհետեւ ստացված խառնուրդը սառեցրեք եւ ավելացրեք մազերի բալզամ՝ այնքան, որ դիմակը բավարարի ձեր մազերի ողջ երկարությանը։
Ինչպես օգտագործել
Լվացեք ձեր մազերը միայն շամպունով: Թեթեւ չորացրեք ձեր մազերը եւ բաժանեք դրանք երեք մասի։ Դիմակ քսեք երկարությամբ՝ արմատներից մի քանի սանտիմետր բաց թողնելով, որպեսզի այն չխցանի մազերի ֆոլիկուլները ու չառաջացնի մաշկի չորություն եւ գրգռում։ Գլուխը փաթեթեք պոլիէթիլենային թաղանթով, ապ նաեւ սրբիչով։ Սրբիչը պարբերաբար տաքացրեք վարսահարդարիչով։ Դիմակը պահեք մեկ ժամ, ապա լվացեք մազերը միայն ջրով։
Աղբյուրը՝ Ivona.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»