«Հայաստանի փոքրիկ երգիչների» ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել ասոցիացիայի նախագահ, հայտնի դիրիժոր Տիգրան Հեքեքյանի մասնակցությամբ՝ երեկ՝ հունիսի 21-ին տեղի ունեցած ավտովթարի մասին․
«Քանի որ Մաեստրո Տիգրան Հեքեքյանը ֆեյսբուքյան էջ չունի, խնդրեց զետեղել հետեւյալը մեր էջում.
«Երջանիկ եմ, որ ունեմ այսչափ սիրող ընկերներ, բարեկամներ եւ երկրպագուներ: Հայտնում եմ, որ լիովին առողջ եմ եւ շարունակում եմ լարված աշխատել: Իմ մասին ցանկացած հավաստի տեղեկություն կարող եք ստանալ ինձ համար շատ սիրելի՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ֆեյսբուքյան էջից:
Ջերմ ողջույներով և սիրով՝
Տիգրան Հեքեքյան»,-ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ երեկ՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մոսկովյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Բեկջանյանի վարած «Ժոնգ Տոնգ» ավտոբուսն ու 63-ամյա Տիգրան Հեքեքյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ըստ ֆոտոլրագրողի՝ վթարի հետեւանքով «Toyota»-ի վարորդ Տիգրան Հեքեքյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը