«Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնը մեկնարկեց «Էմմիի» մրցանակակիր ամերիկահայ ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված Չարլիի մասին։ Ֆիլմի հերոսը փախուստի հետեւանքով հայտնվում է Միացյալ նահագներում, նրա ընտանիքի բախտը, սակայն, չի բերում։ Արդեն հասուն տարիքում Չարլին վերադառնում է Հայաստան, որտեղ նրան դիմավորում է Խորհրդային Միության դաժան իրականությունը, ինչի պատճառով նա հայտնվում է ճաղերի հետեւում։
«Ամերիկացի» ֆիլմը People of AR production-ի արտադրանքն է, պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Մայքլ Գյուրջյանն է, որը Հայաստան է ժամանել հատուկ ֆիլմի պրեմիերային ներկա գտնվելու։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գուրջյանը անկեղծորեն խոստովանեց, որ մեծ հուզմունքով է սպասում հանդիսատեսի արձագանքին։
«Արման Նշանյանի հետ մեր համագործակցությունը սկսվել է ընդնաուր ընկերներից մեկի շնորհիվ։ Հայաստան էի եկել 2019-ին` ուսումնասիրությունների համար, եւ այդ ժամանակաշրջանից էլ մեզ մոտ ձեւավորվեց հրաշալի համագործակցություն։ Ինձ ոգեւորում է այն տաղանդը, որը կա այստեղ՝ Հայաստանում»,-ասաց նա՝ վերհիշելով նաեւ նկարահանումների շրջանը,-«Մեր աշխատանքը համընկավ պանդեմիայի շրջանի հետ, եւ ես ամեն առավոտ դուրս էի գալիս վազելու, մարզվելու, հիմա կարող եմ ասել, որ շատ լավ եմ ճանաչում քաղաքի կենտրոնը, եւ պահում նաեւ առողջ ապրելակերպի այդ սովորությունը»։
Արման Նշանյանն էլ ոգեւորությամբ անդրադարձավ Մայքլ Գուրջյանի հետ աշխատանքին՝ նշելով, որ նկարահանման ողջ գործընթացն անցել է ամենաբարձր մակարդակով,-«Երբ Մայքլն ուղարկեց ինձ սցենարը, միանգամից հավանեցի այն, ու հասկացա, որ այն կարեւոր է մեր ազգի համար, քանի որ պատմում է մեր պատմության այն դրվագների մասին, որոնց շատ չենք անդրադառնում․ խոսքը 1947 թվի մասին է․․․ Պետք է հասկանաք, որ մեզ երկար ժամանակ են փորձել ջարդել, վերացնել, ճնշել, այդ բոլոր հատվածները պետք է ֆիլմի միջոցով ցույց տալ աշխարհին։ Ֆիլմն այսօր շատ մեծ զենք է, որովհետեւ այն, ինչ տեսնում ենք մեծ էկրանին, ընդունվում է, որպես իրականություն։ Մենք պետք է մեր պատմությունը հաղորդենք, որպեսզի ուրիշը դա չվերցնի, իրենով դարձնի, առավել եւս՝ աղավաղի»։
Ֆիլմը նշնակալի է նաեւ դերասանական կազմով․ հանդես են գալիս ինչպես հայ, այնպես էլ արտերկրից հրավիրված դերասաններ։ Առանցքային դերերում խաղում են Netflix-ի «Թղթե տունը» հայտնի սերիալում Բոգոտային մարմնավորող Հովիկ Քեուչքերյանը, թատրոնից ու կինոյից հայտնի դերասաններ Նարինե Գրիգորյանը, Ժան -Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան եւ այլք:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին