Հաջողությունը հեշտ չի տրվում՝ սա գիտեն բոլորը, բայց հաճախ մարդիկ նախանձով են նայում այս կամ այն հայտնի մարդուն ու նրա ձեռքբերումներին՝ մտածելով, որ այդ ամենը հայտնիներին հեշտ է տրվում։ Իհարկե, երբեմն բախտը ոմանց ժպտում է, բայց մարդկային մեծ հաղթանակների հետեւում միշտ հաղթահարված խոչընդոտներ են, որոնք պարտվել են ուժեղ կամքին ու նպատակասլացությանը։
Հանրահայտ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնով հիանում են աշխարհի բոլոր ծայրերում, սակայն քչերը գիտեն, որ մանկության տարիներին փոքրիկ Էյնշտեյնի հետ քչերն էին հույսեր կապում։ Բանը նրանում է, որ ապագա ֆիզիկոսն ու Նոբելյան մրցանակի դափնեկիրը շատ ուշ է սկսել խոսել՝ 4 տարեկանում, իսկ կարդալ՝ 7-ում։ Նրա հարազատները կարծում էին, որ նա դժվար, թե կարողանա դպրոցում լավ սովորել։ Սակայն չափահասության տարիներին Ալբերտը իր գիտելիքներով անհամեմատ առաջ է անցել իր հասակակիցներից, հատկապես՝ ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ոլորտներում։
Ամերիկացի ռեժիսոր ու հանրահայտ մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյին եւս հաջողությունը միանգամից չի ժպտացել։ Այսօր երեխաների համար նախատեսված բոլոր առիթների ամենասպասված հերոսները Միկի ու Մինի Մաուսներն են, Դոնալդ Դաքն ու Դիսնեյլենդի մյուս կերպարները, սակայն մինչ նրանց կերտելը՝ Դիսնեյը հոգեբանական եւ նյութական մի շարք ձախողումներ է կրել՝ սնանկացել է, հայտնվել ճգնաժամային իրավիճակում, իսկ մուլտիպլիկացիոն առաջին քայլերը տապալվել են, բայց Դիսնեյը, նույնիսկ, չի մտածել հանձնվելու մասին։ Հենց նպատակասլացության ու հավատքի շնորհիվ էլ նրան հաջողվել է ստեղծել «Դիսնեյի» կայսրությունը, որն, ասես, ժամանակ ու տարիք չի ճանաչում։
Աշխարհահռչակ լրագրող ու հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին նայելով թվում է, թե նրա կյանքում միշտ ամեն բան սահուն է ընթացել։ Բայց այդպես չէ․ հայտնի հեռուստադեմքը մեծացել է աղքատության մեջ, այնպիսի վիճակում, որ հաճախ ստիպված է եղել հագնել կարտոֆիլի պարկից կարված հագուստ, ինչի պատճառով հասակակիցները նրան ծաղրել են։ Հաղորդավարուհին պատմել է, որ 9 տարեկանից սեռական ոտնձգությունների է ենթարկվել զարմիկի, մորեղբոր ու նրա ընկերոջ կողմից։ 13 տարեկանում նա որոշել է այլեւս չդիմանալ այդ սարսափին ու փախել է տնից։ 14-ում հաղորդավարուհին հղիացել է, սակայն նրա երեխան մահացած է ծնվել․․․ Այս ամենի մասին կարդալն, անգամ, սարսափելի է, սակայն Օփրան չի հանձնվել․ հաղթահարելով դժվար ապրումները՝ Ուինֆրին որոշել է կյանքի կոչել հեռուստատեսությունում լինելու իր երազանքը։ Նրա առաջին հաղորդավարական փորձը ձախողվել է, բայց համառությունն ու աշխատասիրությունը ստիպել են Օփրային գրել, ստեղծագործել, մինչեւ որ ստեղծել է «Օփրա Ուինֆրի շոուն», որը տարիներ շարունակ եղել է շատերի բնակարաններում ամենասպասվածը։
Հոլիվուդյան աստղ Ջիմ Քերիին եւս բախտը միանգամից չի ժպտացել․ 15 տարեկանում նա ստիպված է եղել թողնել դպրոցը, որպեսզի կարողանա օգնել ֆինանսական վատ վիճակում գտնվող իր ընտանիքին, ինչի հետեւանքով կատարել է ամենատարբեր աշխատանքներ։ Եղել է շրջան, երբ դերասանն ու ընտանիքի անդամներն ապրել են բեռնասայլում։ Չնայած այս դժվարություններին՝ Քերին չի դադարել երազել կատակերգու դառնալու մասին, եւ ինչպես տեսնում եք՝ նրա ջանքերը հաջողությամբ են պսակվել։
Հաջողության պատմությունները տարբեր են, բայց դրանց հաղորդագրությունը մեկը՝ չդադարել երազել, երբեք չհանձնվել, դրսեւորել համառություն ու չկորցնել հավատքը՝ անգամ ամենաանելանելի թվացող իրավիճակներում։
Լուսանկարները՝ Disneyland, Pinterest, Maarten de Boer/The Talks
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ