Այսօր աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ծննդյան օրն է։ I Will Always Love You խորհրդանշական երգի եւ շատ այլ հայտնի հիթերի լեգենդար կատարողը կդառնար 59 տարեկան։ Հյուսթոնը կյանքից հեռացել է բավական երիտասարդ հասակում՝ 48 տարեկանում, բայց նրանք, ովքեր թողնում են ժառանգություն, ապրում են հավետ, եւ սա, հատկապես, Հյուսթոնի դեպքում անվիճելի փաստ է։
Երգչուհին հետաքրքիր պատկերացում է ունեցել կյանքի, սիրո ու միայնության մասին, որով հաճախ կիսվել է իր հարցազրույցներում։ Հյուսթոնի՝ տարբեր ժամանակների մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ․
«Ես որոշել եմ երբեք չքայլել ինչ-որ մեկի շողքի ներքո․ եթե ձախողել եմ, կամ՝ հաջողել, առնվազն, առաջնորդվել եմ նրանով, ինչին հավատացել եմ»։
«Ընկերներ չունենալը հանցագործություն չէ․ միայնակ լինել՝ նշանակում է ունենալ ավելի քիչ խնդիրներ»։
«Ես կամ իմ լավ ընկերն եմ, կամ՝ վատագույն թշնամին»։
«Դու կարող ես ստել մարդկանց, կարող ես ստել օրվա ցանկացած պահին, բայց ինքդ քեզ չես կարող ստել։ Գիշերը, երբ վերադառնում ես տուն, մնում ես ինքդ քեզ հետ»։
«Ինձ դուր է գալիս կին լինելը, անգամ՝ տղամարդկանց աշխարհում։ Տղամարդիկ զգեստներ չեն կարող հագնել, իսկ կանայք տաբատ՝ կարող են»։
«Մայրս սովորեցրել է, որ երբ դու ճիշտը գիտես, բայց քեզ ստում են, երբեք մի վիճիր»։
«Միայնությունը գալիս է կյանքի հետ»։
«Ավելի լավ է մենակ լինեմ, քան՝ դժբախտ»։
«Աշխահում ամենամեծ սերը ինքդ քեզ սիրել սովորելն է»։
«Մի թույլ տվեք սրտին հաղթել բանականությանը, այլապես խնդիրներ կունենաք»։
«Ես չեմ ստեղծվել, որ կոտրվեմ»։
Լուսանկարները՝ Ուիթնի Հյուսթոն ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ