Հայաստանում` Օրգովում գտնվող Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում, սեպտեմբերի 10-ից 12-ը կայացավ Sensor միջազգային երաժշտական փառատոնը:
«Արմատ Քոմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ հիմնադիր-նախագահ Լեւոն Հունանյանն ասաց, որ տարբեր ժամանակահատվածներում եկել են, հետազոտել տարածքը ու հասկացել, որ կարելի է նման մասշտաբների փառատոն կազմակերպել:
«Որոշվել էր հենց փառատոն, քանի որ այն իր մեջ կարող է ընգրկել մեծ բովանդակություն: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու հենց էլեկտրոնային երաժշտության, քանի որ այն ապագա ունի, իր ծնունդը մի 40 տարվա է եւ իր ստեղծելն ու մատուցելը ավելի հետաքրքիր է ու ժամանակակից:
Մենք ապահովել ենք ինչպես տարածքի կարեւոր նշանակության օբյեկտների անվնաս մնալը, այնպես էլ մարդկանց անվտանգությունը: Այստեղ հսկիչներ կային, որոնք մարդկանց տեղաշարժին հետեւեցին: Վերանորոգվել են կառույցների տանիքները, աստիճանները, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն էլ իրականացվում են «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲ-ի հետ քննարկման արդյունքում: Մենք մի քանի օրվա համար ստեղծել ենք միջավայր, մաքրել ենք տարածքը, վերանորոգել սենյակները, եւ դրանով իսկ ստեղծել ավելի լավ պայմաններ, որ գիտությամբ զբաղվող մարդիկ ցանկության դեպքում այստեղ կարողանան իրենք իրենց գործն անել»,-ասաց նա:
Փառատոնի շրջանակում արվեստի ծավալուն ծրագիր կար, որին մասնակցում էին աշխարհահռչակ մեդիա արտիստներ։
Աստղադիտարանի կենտրոնական օբյեկտը 54 մետրանոց ռադիոօպտիկական աստղադիտակն է՝ միջոցառման խորհրդանիշը եւ լազերային մեդիա ինստալյացիա հարթակը, դե իսկ փառատոնի երաժշտական բեմերը տեղակայված են աստղադիտակի հարակից տարածքներում։
Sensor-ի արվեստի ծրագրի աստղերը՝ ավստրիացի նկարիչ Պիտեր Կուտինը, իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Տոսինին եւ ավստրալացի նկարիչ Թոնի Բաքը, փառատոնի հանդիսատեսի համար եզակի օբյեկտներ եւ ինստալյացիաներ էին պատրաստրել։
Միջոցառման չորս երաժշտական բեմերում հյուրընկալվեցին Ավստրիայից, Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թայվանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ճապոնիայից ժամանած ավելի քան 80 արտիստներ:
Փառատոնի արտ պատկերասրահի ստեղծման գործում ներգրավված էին Armenia Art Basis պլատֆորմի մի խումբ արվեստագետներ: Տարբեր ժանրերի արտիստներ Արտեմ Ստեֆանովը, Վտոլը, Բորոգազը, Օլեգ Գլուշկովը կցուցադրեն իրենց աշխատանքները՝ սթրիթ արտից մինչեւ թատերական ներկայացումներ:
Փառատոնի թիմն ամբողջ աշխարհում (Նյու Յորք, Բեռլին, Բարսելոնա, Մոսկվա) խոշոր մշակութային միջոցառումների անցկացման փորձ ունի:
Կազմակերպիչների արխիվում ամենաբարձր մակարդակի միջոցառումներ կան, ինչպիսին է, օրինակ, բազմօրյա երաժշտական փառատոնը՝ անցկացված Բեռլինի ռադիոհեռարձակման կենտրոնի շենքում, որը մշակութային նշանակութան օբյեկտ է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները