New School Comedy-ի հայտնի հնդիկ անդամը՝ բժիշկ Շաֆի Ալ Կապրիոն, որը տեւական ժամանակ է՝ ապրում ու աշխատում է Հայաստանում, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի անկախության տոնն ու կիսվել այս օրերի իր ապրումներով։ Շաֆին խոսել է հայերի հյուրընկալության ու բարության եւ ներկա պահին ապրող ցավի մասին։
«Ես 18 տարեկանից ապրում եմ այս երկրում։ Ես մեծացել եմ շատ տղաների հետ, որոնք այսօր Եռաբլուրում են։
Ես մեծացել եմ գեղեցիկ ու տաղանդավոր կանանց կողքին, որոնք կորցրել են իրենց որդիներին ու թոռներին, եւ աղջիկների՝ որոնց սիրելիներն այդպես էլ չվերադարձան։
Ես մեծացել եմ մի հյուրընկալության մեջ, որտեղ մենք հանգստյան օրերին խորոված էինք պատրաստում Արարատյան նախալեռներում, մինչդեռ այսօր երեք անգամ մտածում ենք տնից դուրս գալուց առաջ։
Ես մեծացել եմ բնության մեջ, թափառել անտառներում, որտեղ, նույնիսկ, արջերն էին մեզ ողջունում, իսկ հիմա ֆոսֆոր շնչելով կրում ենք ողջ լինելու բեռը։
Այս սուվերեն տարածքը մեր ամբողջ աշխարհն է, որտեղ ապրել ենք խաղաղ ու սիրո մեջ, ապրել երազանքներով ու նպատակներով։
Երազները չեն այցելում այն մարդուն, որի աչքերում ցավ կա, նպատակները մոռացվում են, երբ ներքին բնազդդ ասում է, որ լուծումը գոյատեւելու մեջ է։
Մոնթեի պատկերը, Վազգենի խոսքերը, Սասունի ոգին թող վառ պահեն մեր հպարտ հիշողությունները։
Աստված օրհնի մեզ եւ ուժ տա, որ պատժենք ագրեսորի պատերազմական ճիչը»,-գրել է Շաֆին։ Նա նաեւ հավելել է՝ «Հանգիստ թողեք Հայաստանը» եւ «Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին» հեշթեգերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ