Ինչ-որ թեմայի շուրջ քննարկումների ժամանակ ձեր տված հարցերը շատ կարեւոր են դիմացինի էմոցիոնալ ինտելեկտը հասկանալու համար։ Ներկայացնում ենք յոթ հարց, որոնք կօգնեն ձեզ բացահայտել մյուսների էմոցիոնալ ինտելեկտը։ Այս հարցերը հատկապես կիրառելի են հարցազրույցների դեպքում։
1. Ո՞վ է ձեզ ոգեշնչում եւ ինչու՞
Սա հնարավորություն է տալիս հասկանալ, թե ով է ձեր դիմաց կանգնած։ Այս հարցը կօգնի ձեզ ճանաչել դիմացինի վարքագիծն ու պահվածքը։
2. Եթե վաղը ձեր ընկերությունն ունենաք, ո՞րը կլինի դրա առաջնային երեք հիմնադրույթները
Ցանկացած լավ հարաբերություններ սկսվում են վստահությունից եւ նույն արժեքային համակարգն ունենալուց։ Իմանալով դիմացինի առաջնահերթությունները՝ հասկանում եք նրա արժեքային համակարգը, որն արտացոլվում է իր պատասխանի մեջ։
3. Երբ ձեր գործնական առաջնահերթությունները փոխվում են, նկարագրեք, թե ինչպես կօգնեք ձեր թիմին հասկանալ եւ ընկալել փոփոխությունները
Այսպես դուք հասկանում եք, թե որքանով է նա պատրաստ նոր փորձությունների եւ փոփոխությունների, ինչպես է դրանք ընդունում։ Սա իմանալով՝ դուք հասկանում եք, արդյոք դիմացինը թիմային աշխատանքի պատրաստ է, թե ոչ։
4. Դուք շփվու՞մ եք ձեր նախկին գործընկերների հետ
Մարդկանց ժամանակ է հարկավոր ընկերներ ձեռք բերելու եւ նրանց հետ մտերմանալու համար։ Եվ եթե դիմացինին հաջողվել է աշխատավայրում ընկերներ ձեռք բերել եւ շարունակել մտերմություն անել նրանց հետ, ուրեմն նրա էմոցիոնալ ինտելեկտը շատ զարգացած է։
5. Ի՞նչ գիտելիքների պակաս եք զգում
Սովորելու ցանկությունը հուշում է այն մասին, որ դիմացինը կարող է հիանալի գործընկեր լինի, որը ձգտում է կատարելագործվել։ Մարդիկ, ովքեր դժվարությամբ են այս հարցին պատասխանում, կարծում են, որ ամեն ինչ գիտեն։ Նրանցից պետք է հեռու մնալ։
6. Կարո՞ղ եք ինձ այնպիսի բան սովորեցնել կամ պատմել, որի մասին ես չեմ լսել
Սա հուշում է դիմացինի աշխարհայացքի, մտածելակերպի եւ ճաշակի մասին։ Այս հարցից հետո պետք է ուշադրություն դարձնել՝
Արդյոք նա մտածում է խոսելուց առաջ։
Կարողանում է իր խոսքերը բացատրել եւ մատչելի դարձնել ունկնդրի համար։
Տալի՞ս է «Հասկանալի՞ է», «Տրամաբանական է, այնպես չէ՞» եւ նման այլ հարցեր։
7. Որո՞նք են ձեր հաջողության երեք գործոնները։
Այս հարցի պատասխանը կբացահայտի, թե ինչպիսի անձնավորություն է ձեր առջեւ կանգնած՝ անկեղծ, եսասեր, գոռոզ եւ այլն։ Եթե նա սկսում է անընդհատ նշել՝ «ես-ես-ես», ոչ թե «մենք», «մեր թիմը», ուրեմն նա հուսալի ընկեր չի կարող լինել։
Աղբյուրը՝ b17.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն