Մենք հաճախ քննադատում եւ բողոքում ենք այն ամենից, ինչ մեզ շրջապատում է: Դժգոհում ենք մեր կյանքից, շրջապատից, երկրից, մարդկանցից: Երբեմն մենք պահանջում ենք այն, ինչ ինքներս չենք կարողանում: Բայց ամենից հաճախ մենք դժգոհում ենք մեր տղամարդկանցից. մեր եղբայրներից, հայրերից, ընկերներից եւ ամուսիններից:
Իսկ ինչպիսի՞ն են նրանք կողքից: Եկեք նրանց դիտենք առավելագույնս օբյեկտիվ: Նախապես ասեմ, որ նախորդ նախադասության մեջ հենց այնպես չօգտագործեցի «տղամարդ» բառը:
Տղամարդկություն. ահա թե ինչ եմ պատկերացնում առաջին հերթին հայ ժողովրդի ուժեղ սեռի ներկայացուցիչների մասին հիշատակման դեպքում: Անձամբ ինձ համար ժամանակակից կյանքում այդ բարձր ցուցանիշ է: Հայ տղամարդիկ համառ են, ինչն առօրյայում շատ նեղ իմաստով է մեկնաբանվում: Այդ համառությունն ամենեւին էլ այն չէ, ինչ ծանոթ է մեզ՝ կանանց: Հայ տղամարդկանց համառությունը ես ավելի շուտ կապում եմ իրենց տեսակետին հավատարմությամբ: Ինչ արած, թող փոքր-ինչ համառեն: Կարեւորը, որ մենք կարողանանք նրբորեն հասկացնել, թե մեզ համար որքան հաճելի կլիներ, թե նա այս կամ այն իրավիճակում իրեն ինչպես պետք է պահեր: Այսպիսով, համառությունը թերություն չենք համարի:
Վառ դիմախաղեր, ժեստեր, բարձր տոնայնությամբ խոսքի ընդգծում… Անկեղծ ասած՝ շատ առնական եւ գայթակղիչ է հնչում: Անմիջապես հիշում ենք իտալացի «տաքարյուն» տղամարդկանց:
Բայց ո՛չ: Ինչ է, հայ տղամարդիկ այդպիսին չե՞ն: Մի պահ հիշեք ձեր տղամարդու զրուցելու ձեւը: Նկատի չունեմ զրույցի բովանդակությունը (այդ մասին դեռ կխոսենք), ուզում եմ, որ դուք «անջատեք» ձայնը եւ կողքից դիտեք նրան: Զգացմունքներն արտահայտելու ունակությունն այնքան հատուկ է հայերին: Եթե այս համատեքստում խոսենք թերությունների մասին, ապա առաջին հերթին այդ հայ տղամարդկանց բռնկուն բնավորությունն է եւ զգացմունքայնության շեշտակի տատանումները:
Բնավորության ամենավառ գիծը հայ տղամարդկանց խանդն է: Այս ամենը սկանդալների եւ տհաճ իրավիճակների պատճառ է դառնում, որոնք մեզ այնքան վախեցնում եւ հիասթափեցնում են: Սակայն փորձենք հասկանալ, թե ո՞րն է խնդիրը: Ինչո՞ւ են առնական եւ հիացմունքի արժանի տղամարդիկ մեր աչքերում սարսափեցնող մեկը դառնում:
Բանն այն է, որ նշված բոլոր առավելությունները վերափոխվում են չարության եւ անհամբերության, երբ դիպչում ես տղամարդու զգացմունքներին եւ արժանապատվությանը: Փակագծերը բացելու համար նշեմ, որ նրանց ամենակարեւոր արժանապատվությունն ու խոցելի տեղը մենք ենք՝ նրանց կանայք: Եվ կարեւոր չէ, ինչ-որ մեկը մեզ նեղացնո՞ւմ է, թե՞ մենք ինքներս նրանց աչքերում ինչ-որ բան այն չենք անում: Տղամարդիկ այդ ընկալում են որպես իրենց կյանքի ամենաթանկ մարդու հանդեպ վտանգ:
Հայ տղամարդիկ եւ նրանց արարքները: Ինչ-ինչ, բայց նրանք վարպետ են իրենցով հիանալու առիթ տալու գործում: Իհարկե, երբեմն այդ արարքները սեփական մեղքը քավելու համար են: Բայց, ըստ էության, ամեն ինչ հանուն մեզ է, քանի որ եթե չլիներ այդ «հանուն»-ը, վիրավորելու դեպքում նրանք չէին փորձի քավել մեղքը:
Այսպիսով, ի՞նչ կերպար ստացանք: Ըստ իս՝ այնքան շատ առավելություններ կան, սակայն յուրաքանչյուր դրական կողմից կարելի է նաեւ բացասականը գտնել: Ի՞նչ անել: Պարզապես մեր տղամարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին կան: Չէ՞ որ առանց այդ թերությունների հայ տղամարդկանց կերպարն այդքան գունագեղ եւ առնական չէր լինի:
Վերջում հիշեցնեմ, որ մարդու անհատականությունը միշտ արդիական է, եւ հայ տղամարդիկ բացառություն չեն: Եվ եթե ձեր տղամարդու մոտ ինչ-որ հատկությունների ավելի են զարգացած կամ, հակառակը, ընդհանրապես բացակայում են, այդ հիասթափության պատճառ չէ: Դա կատարելագործվելու հրաշալի առիթ է:
Ամադա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին