Խորհրդային երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ (1975) եւ ՀԽՍՀ (1971) պետական մրցանակների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1982), ԽՍՀՄ ԳԽ 10-րդ եւ 9-րդ գումարումների պատգամավոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը դարձավ 94 տարեկան:
News.am STYLE-ը շնորհավորում է անվանի արվեստագետին`ներկայացնելով նրա կենսագրությունը:
Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում։ 1934-ից 1941 թվականներին սովորել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի՝ Կոստանդնուպոլսի մասնաճյուղում, ապա մինչեւ 1947 թվականները՝ Saint Michel ֆրանսիական քոլեջում: 1951-ից 1953 թվականներին սովորել է Փարիզի Ecole normale de Musique կոնսերվատորիայում՝ աշակերտելով Ժոն Ֆուրնեին, ինչպես նաեւ՝ Քիմիայի ինստիտուտում, որտեղ ստացել է ինժեներ-քիմիկոսի որակավորում։ 1958-1961 թվականներին եղել է Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտ։
Եղել է Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն ու Օպերայի երաժշտական ղեկավարը:
1961 թվականից ապրում է Հայաստանում՝ ստանձնելով ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Համերգներով հանդես է եկել Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս, հեղինակել է երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում եւ «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմները:
Դասախոսել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եւ առ այսօր դասավանդում է Երեւանի Կոմիտասնի անվան պետական կոնսերվատորիայում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո