Դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ(Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականին Ախալցխայում եւ հինգ տարի անց ընտանիքի հետ տեղափոխվել Թիֆլիս:
Դերասանը 1941-ից 1944 թվականներին սովորել է Թիֆլիսի կինոստուդիային կից դերասանական դպրոցում, ապա մինչեւ 1998 թվականը աշխատել Երեւանի երաժշտական կոմեդիայի թատրոնում, որի գեղարվեստական ղեկավարն է եղել նաեւ 1984-ից 1988 թվականներին:
Հայտնի դերերից են եղել Ալդեմարոն Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը» ներկայացման մեջ, Նիկոն՝ Հակոբ Պարոնյանի եւ Արտեմի Այվազյանի «Ատամնաբույժն արեւելյան» բեմադրության մեջ, Պետրուչիոն`Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» ներկայացման մեջ եւ այլն: Բեմադրել է Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի եւ Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։
Խաչվանքյանը հայտնի է նաեւ ֆիլմերում իր կերպարների մարմնավորմամբ. հայտնի են նրա մասնակցությամբ «Արարատյան դաշտի աղջիկը», «Պատվի համար», «Ճանապարհ դեպի կրկես» եւ «Ատամնաբույժն արեւելյան» ֆիլմերը:
Կարպ Չախվանքյանը 20-րդ դարի երկրորդ կեսին հայ բեմի ամենահայտնի կատակերգու դերասանններից է, ով յուրահատուկ բեմական հմայք, շեշտված անհատականություն, ռիթմի եւ հումորի հիանալի զգացում ուներ:
Կարպ Խաչվանքյանը 1957 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, իսկ 1998 թվականին պարգեւատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Նույն տարում էր դերասանը մահացել է, իր ետեւից թողնելով հսկայական մշակութային ժառանգություն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին