Կարմիր միս
Սպիտակուցներով հարուստ այս մթերքն ավելի լավ է թողնել ճաշին: Այն պարունակում է թիրոզին ամինաթթու, որը բարձրացնում է արյան մեջ ադրենալինի մակարդակը, գրգռում է նյարդային համակարգը եւ արթուն է պահում օրգանիզմը։
Խմորեղեն
Ալյուրից պատրաստված սնունդը, որպես կանոն, պարունակում է շատ շաքար։ Արդյունքում կտրուկ բարձրանում է արյան շաքարի մակարդակը, ապա շուտով այն ակնթարթորեն իջնում է՝ առաջացնելով սովի դաժան զգացում։
Ընկուզեղեն
Բարձր կալորիականությամբ եւ յուղոտ սնունդ։ 100 գրամ ընկույզը պարունակում է ավելի քան 500 կալորիա (հատկապես քչերը կարող են կանգ առնել այդքան փոքր բուռի վրա): Հարկ է նաեւ նշել, որ յուղայնության բարձր պարունակության պատճառով ընկույզը դժվար է մարսվում, հետեւբար, օրգանիզմը գիշերը ստիպված կլինի իր ողջ ուժերը ուղղել մարսողության գործընթացին:
Թթու եւ պահածոներ
Նման մթերքները օրվա ցանկացած ժամի պետք է սպառել չափավոր, իսկ երեկոյան՝ առավել եւս։ Թթուն ստամոքսի համար ծանր կերակուր է, որը հեղուկ է պահում օրգանիզմում, ուստի վտանգում եք ոչ միայն բավարար չափով չքնել, այլեւ արթնանալ ուռած դեմքով։
Քաղցր մրգեր եւ հատապտուղներ
Սեխը, ձմերուկը, ծիրանը, դեղձը եւ այլ մրգեր չի կարելի ուտել կեսօրից հետո՝ դրանք պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր եւ շաքար։ Եթե ձեր երեկոն դեռ չեք պատկերացնում առանց քաղցրավենիքի, ապա կարող եք մի քանի միրգ ուտել, բայց ավելի լավ է չտարվեք:
Աղբյուրը՝ Ivona.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ