Այսօր՝ հունվարի 27-ին, ծննդյան 84-ամյակն է նշում անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։
«Նախանձելի օր եմ ծնվել` հունվարի 27-ին, Մոցարտի ծննդյան օրը: Ծնողներս 1915 թվականի արդյունքում որբանոցում հայտնված որբեր են, որոնք, սակայն, հավատարիմ են եղել հայոց լեզվին ու պատմությանը: Իմ մանկության վրա մեծ ազդեցություն է թողել ֆրանսիական կաթոլիկ դպրոցն ու Միջերկրական ծովը»,-տարիներ առաջ լրագրողների հետ հանդիպումներից մեկի շրջանակում պատմել է մաեստրոն։
Կոմպոզիտորն ինը տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվել են Հայաստան: Երբ ծանոթացել է մեսրոպյան գրերին, սկսել է բանաստեղծություններ գրել: «Դա տեւեց մինչեւ 30 տարեկանը, դրանից հետո ամբողջությամբ ոչնչացրեցի բանաստեղծություններս»:
13-14 տարեկանում է Մանսուրյանը սկսել ուսումնասիրել երաժշտությունը:
«Ամեն ինչ ինքնուրույն եմ արել: Չեմ ունեցել ոչ ուսուցիչ, ոչ քննադատող, ոչ էլ` գովերգող: Իմ սերն է եղել դեպի երաժշտությունը, եւ ուրիշ ոչ մի բան: Արանքում ոչինչ չի եղել: Մոլեգին ուժով եւ սիրով կապվել եմ երաժշտության հետ»:
1967 թվականին ավարտելով ասպիրանտուրան՝ Մանսուրյանը սկսել է երաժշտություն գրել ֆիլմերի համար: Նրա ստեղծագործությունները հնչում են «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք մեր սարերը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» եւ այլ հայտնի ֆիլմերում։
«Դա ինձ համար մեծագույն դպրոց եղավ, սակայն 1984 թվականին ես գրեցի վերջին երաժշտությունը` ֆիլմի համար: Բոլորովին դժվար չէ ֆիլմի համար գրելը, հակառակը` շատ հեշտ է, սակայն ես հասկացա, որ ավելի շատ անելիքներ ունեմ»:
Չնայած երկարատեւ ճանապարհին ու գլխապտույտ հաջողություններին՝ մաեստրոն տարիներ անց նշել է՝ ինքն իր հետ անդադար պայքարի մեջ է․
«Երաժշտության ճանապարհ մտնելու սկզբից մինչ այսօր տեւական մի մեծ կռիվ կա կայացման։ Այդ պահը, որ պետք է վերջապես տոնեմ իմ հաղթանակը, դեռեւս չկա»։
Դժվարությունները եւս չեն շրջանցել մեծանուն կոմպոզիտորին, բայց նա ունի դրանք հաղթահարելու իր բանաձեւը․ «Պարտվել իմանալ է պետք»,-ասել է մաեստրոն,-«Պետք է կարողանալ պարտվել՝ հանուն հիմնականի, որ չկորցնես քո հիմնականն ու քո հավատքը։ Դա է ուժ տալիս մարդուն»։
Կոմպոզիտորը մինչ օրս շարունակում է համալրել հայկական երաժշտաարվեստն իր ստեղծագործություններով․ նրա համար առաջնային է պահպանել հայկական երաժշտության արմատներն ու պայքարել անորակ ելեւէջների դեմ․
«Ենթադրում եմ, որ մեր կյանքում մուտք գործած շուկայական հարաբերություններն են այսօրինակ երաժշտության տարածման պատճառները: Մեր պարտքն է հնարավորինս խուսափել այս շուկայական հարաբերություններից արվեստում, այլապես ամբողջը հանձնելու ենք շուկային, իսկ շուկան միշտ չէ, որ հաշվի է նստում արժեքի հետ»։
Ողջ օրվա ընթացքում մաեստրոն կստանա բազմնաթիվ շնորհավորանքներ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի կջերմացնի նրան, սակայն ինչպես տարիներ առաջ նշել է՝ կա մի շնորհավորանք, որն ամենից շատ կուզեր ստանալ,-«Այս հարցում, թերեւս, կլինեմ սենտիմենտալ։ Կնոջիցս կուզեի լսել ամենասպասված շնորհավորանքը, բայց նա այլեւս չկա․․․»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում