Mirror-ը գրում է՝ 33-ամյա Ամանդա Բուտը չորացնում է իր հաճախորդների ուղարկած սերմնահեղուկները՝ վերածելով դրանք փոշու, հետո խառնելով կավի հետ ու ստեղծելով «մարգարիտներ»։
Կինը նշում է, որ տարեկան մոտ 400 հազար դոլար է աշխատում այդ զարդերի վաճառքից։ Դրանք վաճառվում են 110-ից 300 դոլարով։
Նրան սերմնահեղուկ ուղարկում են ամբողջ աշխարհից, եւ ինչպես հայտնում է կանադուհին՝ դրա չորացման ընթացքում գրասենյակում մնալը ոչ հաճելի գործընթաց է։
Ամանդան պատրաստել է նաեւ կախազարդեր կրծքի կաթից ու մոխրից, իսկ 2022-ին թողարկել է Jizzy Jewellery բրենդը։ Նրա խոսքով՝ այս աշխատանքն օգնում է հաղթահարել ստրեսն ու դեպրեսիան։ Մինչ իր բիզնեսի զարգացումը նա արդեն ունենում էր պատվերներ ընկերներից ու ընտանիքի անդամներից։
Ամանդայի ինտերնետային էջում նշված է, որ հաճախորդներն իրենց նմուշները պետք է ուղարկեն անջրանցիկ տարայով։
«Մեզ տարբեր տեղերից նմուշներ են ուղարկում՝ Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Նոր Զելանդիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Ավստրալիայից։ Ես դրանք մշակում եմ՝ հատուկ նյութերի միջոցով վերածելով փոշու։ Հետո այն խառնում եմ նույն գույնի կավի հետ ու ստացված նյութով պատրաստում զարդը։ Հասարակ մարգարիտ պատրաստելու համար, կախված հանգամանքներից, 30 րոպեից մինչեւ 12 ժամ կարող է պահանջվել»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը