Հայաստանը Լիվերպուլում կայանալիք «Եվրատեսիլ 2023»-ին կներկայացնի երգչուհի Էլեն Երեմյանը, ով առավել հայտնի է որպես Brunette։ Այս մասին իր Instagram-ում հայտնել է Եվրատեսիլի Հայաստանյան պատվիրակության ղեկավար, պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը։
«@brunette_e_-ը գնում է Եվրատեսիլ 2023: Ես այնքան հպարտ եմ, որ մենք կարող ենք եւս մեկ անգամ աշխարհին ցույց տալ այն անհավատալի երիտասարդ տաղանդներին, որոնք ունի Հայաստանը։ Նա պայծառ է, նա համարձակ է,, եւ նա պարզապես ցանկանում է արվեստով զբաղվել։ Նա THE Brunett-ն է: Ստիպիր մեզ հպարտանալ քեզնով»,- գրել է նա։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարեւորում է նման մրցույթներում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը երիտասարդ ու տաղանադավոր արտիստներին վստահելը. «Նախորդ տարի «Եվրատեսիլ» նորահայտ արտիստի ուղարկելու փորձն արդարացվեց. մինչեւ այժմ մրցութային երգը շարունակում է մեծ հաջողություններ գրանցել ու գերել միլիոնավոր երկրպագուների սրտեր: Հուսով եմ՝ այս տարի ևս կզարմացնենք եվրոպացի հանդիսատեսին ինքնատիպ հայ արտիստով»:
«Երեւանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպումից մի քանի շաբաթ անց մենք արդեն սկսեցինք մայիսին կայանալիք մրցույթի մեր պատվիրակին ընտրելու գործընթացը: Այս փուլում արդեն աշխատում ենք երգի եւ տեսահոլովակի վրա, որը, վստահ եմ, շատ տպավորիչ է լինելու»,- ասում է «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:
Նշենք, որ Բրյունետը հանրությանը հայտնի է մի քանի հիթային երգերով եւ պատրաստվում է նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ: «Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», - նշում է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը:
Բրյունետը երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15 տարեկանից: Իր բոլոր երգերի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց ինքն է: Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել եւ միլիոնավոր դիտումներ գրանցել Յութուբում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ