Աստված՝ ինքն էլ կամենանում է, որ ծանր աշխատանքային օրդ ավարտես մեկ բաժակ գինու ընկերակցությամբ հաճելի ժամանց անցկացնելով։ Բայց կարեւոր է դա անել լավ ընկերների ու որակյալ գինու շրջապատում։ Գինեգործությունը բարդ գործընթաց է, եւ որոշ գինեգործներ այն կատարելագործել են այն աստիճանի, որ գիտության եւ արվեստի սահմանները հատվում են: NEWS.am STYLE-ը որոշել է պարզել, թե որքան թանկ կարող է արժենալ այս աստվածային ըմպելիքը։ 2023 թվականի աշխարհի ամենաթանկ գինիների հնգյակը ակնածանք է ներշնչում՝ թե՛ գնի, թե՛ բովանդակության առումով:
1. Domaine De La Romanée-Conti 1945 թվական- 558 000 դոլար
Վինտաժային գինի` լեգենդար Romanée-Conti-ի՝ 4,5 ակր տարածք ունեցող խաղողի այգուց․ արտադրում է յոթ տեսակի կարմիր եւ սպիտակ գինիներ, որոնք ներկայացնում են որակի մեծ չափանիշ:
2. Screaming Eagle Cabernet Sauvignon 1992 - 500,000 դոլար
2000 թվականին «Screaming Eagle Cabernet Sauvignon»-ի 1992 թ-ի շիշը բարեգործական աճուրդի ժամանակ վաճառվեց անհավանական՝ 500 հազար դոլարով։ Այս գինին 60%-ով հնեցվում է նոր կաղնե տակառներում եւ ունի անթափանց մանուշակագույն երանգ։ Այն չի զտվում կամ մաքրվում շշալցման ժամանակ: Գինին սեւ հաղարջի մուրաբայի բուրմունքով է եւ ունի փայտային երանգավորում։
3. Jeroboam Of Chateau Mouton - Rothschild 1945 - 310,700 դոլար
1945 թվականի պիտակի վրա գրված «V»-ը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակը: Այս վինտաժային գինին համարվում է քսաներորդ դարի լավագույններից մեկը: Սովորական 750 մլ շիշն արժե 310 700 դոլար, մեկ բաժակը կարժենա 8631 դոլար: Այն ըմպելիս կզգաք անանուխի, չոր կանաչ մամուռի, վանիլի եւ սոճու չոր ասեղների բույրեր, չոր հողի, ազնվամորու եւ քաղցր չորացրած բալի համ:
4. Cheval Blanc 1947 - 304 375 դոլար
Շատերը համարում են, որ 1947 թվականի Chateau Cheval Blanc-ը եղել է երբեւէ ստեղծված լավագույն Բորդո գինին: 2012 թվականին Chateau Cheval Blanc-ը արժանացել է սուպեր-բացառիկ Premier Grand Cru Classe (A) մրցանակին Saint-Emilion գինիների դասակարգման մեջ՝ դառնալով աշխարհի ամենաէքսկլյուզիվ գինիներից մեկը:
5. Shipwrecked Heidsieck 1907 — 275 000 դոլար
Այն մինչեւ 1997 թ-ը համարվում էր կորած (գինին տեղափոխող նավը խորտակվել էր 1916 թվականին): Չնայած նրան, որ հայտնաբերվել էր 2000 շիշ վինտաժային գինի, դրանց պատմությունն ավելացրել է գինիների գինը (նավը տորպեդահարվել է գերմանական U-boat-ի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ): Այս գինին 80 տարի պահվել է ցուրտ պայմաններում՝ փակ վիճակում եւ հեռու լույսի ցանկացած աղբյուրից։ Այն պարունակում է սև փոշու եւ աղի համային երանգներ, այրված նարինջ եւ կիտրոնի յուղ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին