Հայ «մաչոն» առանձնահատուկ «ցեղատեսակ» է։ Կրակոտ լեռնեցու բրուտալ խառնուրդ՝ թեթեւ համեմված հիփսթերով եւ «ալֆա տղամարդու» դիրքի հավակնությամբ, որն առաջ է ընթանում հայրիշխանության, «առաջխաղացման», սեփական բարդույթների ու սեռական տգիտության միջեւ։ Այսօր որոշեցինք ներկայացնել յուրօրինակ զվարճալի «հրահանգ»՝ հայ տղամարդկանց հետ վարվելու մասին։
Առաջին կանոն․ «հասանելի անհասանելիություն»
Հայ «մաչոները» սիրում են որսորդություն։ Այս հնագույն բնազդը նրանց ԴՆԹ-ում ներդրված է հենց բնության կողմից: Ամենակարեւորն «անմատչելիության» չափը չանցնելն է։ Հարաբերությունների առաջին փուլում, տղամարդուն թակարդի մեջ գցելու համար, պետք է զգուշորեն գրավել թիրախին՝ խառնելով անհասանելիությունն ու թեթեւ ակնարկը, «մեծ մրցանակի» խոստումով։
Հայ արական սեռի ներկայացուցիչների մոտ «լավ աղջկա» կերպարը բարձր է գնահատվում, եւ նրանց մտքում այս «լավագույն աղջիկը» չպետք է անմիջապես ժպտա ու գայթակղի։ Նայեք նրան Ձյունե թագուհու հայացքով՝ «արհամարհանքի նոտաներով» շարքից. «Դու արժանի չես համբուրել ավազը, որով ես քայլել եմ»։ Եթե դա նրան չի վախեցնում՝ նշանակում է օբյեկտը կարող է ուշադրության արժանի լինել։ Կարող եք մի փոքր բարձրացնել ձեր շուրթերի անկյուններն ու թեթեւ ժպտալ։ Այսքանը պետք է բավական լինի, որ սիրամարգը պոչը փռի՝ խոսելով քո գեղեցիկ աչքերի ու բարձր բարոյականության մասին։
Երկրորդ կանոն․ հնազանդության իմիտացիա
«Հնազանդ եմ». Պսակադրության ժամանակ ասում է հայուհին՝ երդվելով, որ կենթարկվի ամուսնուն։ Այնուամենայնիվ, խոնարհությունը շատ նուրբ բան է եւ կարող է դառնալ երկսայրի սուր: Հնազանդությունը միշտ շոյում է տղամարդուն։ Հայկական պահպանողականությամբ տանջված նրա էգոն ուռճացել է հսկայական չափերի։ Նրան թվում է, թե նվաճել է Էվերեստը՝ չնկատելով, որ իրականում Էվերեստը (այսինքն՝ կինը, ընկերուհին, հարսնացուն) նվաճել է իրեն։
Կինը աննկատ, դանդաղ, բայց ոչ ցավալի կերպով իրեն է ենթարկում տղամարդուն։ Հայ կանայք դա անում են հիմնականում աննկատ՝ օգտագործելով թե՛ վերը նկարագրված կանոնը, թե՛ հին բարի «մուննաթը», երբեմն մոտիվացված, իսկ ավելի հաճախ՝ ոչ այնքան։ Հնազանդություն ձեւացնելով կնոջը հաջողվում է ստիպել «ալֆա տղամարդուն» լսել եւ հնազանդվել միայն երկու կնոջ՝ իրեն եւ իհարկե մորը։
Երրորդ կանոն․ մայրը
Որքան էլ դա ծեծված հնչի, բայց եթե ուզում ես վերջնականապես նվաճել հայ «մաչոյին», պետք է հաղթես նրա մորը։ Հայի համար մայրը սրբություն է։ Սրա մեջ ոչ մի վատ բան չկա, եւ այս փաստն անշուշտ հարգանքի է արժանի, եթե չլիներ մեկ ԲԱՅՑ։ Իրենց որդիների հանդեպ անսպառ, երբեմն մոլուցքային եւ թեթևակի խելահեղ սիրո մեջ շատ (իհարկե ոչ բոլորը) մայրեր անհավանական ջանքեր են գործադրում, որպեսզի ապագա տղամարդկանց անողնաշար էակների վերածեն։ Այս կապակցությամբ աշխարհում ՈՉ ՄԻ կին երբեք արժանի չի լինի նրանց «արքայազնին»։ Այդ մայրերն ակտիվորեն միջամտում են իրենց որդիների կյանքի բոլոր ոլորտներին, երբեմն՝ մինչեւ «անկողնային հարցեր»: Դժվար է նվաճել սիրելիի մոր սիրտը, երբեմն դա նույնիսկ ֆանտազիայի ժանրից է, այստեղ գլխավորը նրան ինքդ քո դեմ չտրամադրելն է, այս դեպքում քեզ միայն հրաշքը կփրկի: Խորհուրդ ենք տալիս ունենալ համբերություն եւ հումորի զգացում։ Երբեք մի քննադատեք նրա մորը, մի վիճեք նրա հետ, միշտ գովեք, մի արձագանքեք խայթոցներին: Եվ եթե դա արդեն բոլորովին անտանելի է, ապա հանգիստ զրույց սկսեք ձեր ամուսնու հետ՝ ծիծաղելով․ «Օ՜յ, քո մայրն այնքան օրիգինալ կին է ...»:
Չորրորդ կանոն․ անօգնական գեղեցկուհի, ով միշտ քնել է ուզում
Հայ տղամարդիկ միշտ օգնության կգան: Նույնիսկ երբ դրա կարիքը չկա: Նրանք հաճույք են ստանում չար վիշապի կողմից հսկվող բարձր աշտարակում թակարդված արքայադստերը փրկելուց: Տան սահմաններից դուրս կինը չպետք է կարողանա ինչ-որ բան անել։ Այսինքն, օրինակ՝ շուկա գնալ, կոմունալ ծառայությունների վճարել, փողոցների տեղը իմանալ եւ այլն։ Ինչքան անօգնական է կինը, այնքան լավ է իրեն զգում հայ «մաչոն», նա քեզ նայում է մի փոքր քնքշությամբ միախառնված արհամարհանքով։ . Նա իրեն զգում է ինչպես Հայկը, ով ամեն օր կռվում է Բելի հետ քեզ համար: Մի զրկեք նրան այդ հաճույքից։
Հինգերորդ կանոն. Գովեք ձեր «մաչոյին» եւ «լռեք»
Տղամարդիկ նույնպես մարդիկ են: Իսկ հայ տղամարդիկ, ինչպես աշխարհում բոլորը, սիրում են, երբ իրենց գովում են։ Նրանք նման են շունիկի, ով ուզում է, որպեսզի շոյեն որովայնը։ Մեծահոգի եղեք գովասանքի հարցում, թող նա լինի միակը, ով հնարամտորեն մեխ է խփում պատին, թեկուզ ծուռ։ Բացի այդ, փորձեք քիչ հաճախ արտահայտել ձեր կարծիքը զգայուն թեմաների վերաբերյալ, հատկապես, եթե դա չի համընկնում ձեր սիրելիի տեսակետի հետ, եւ, իհարկե, երբեք մի արեք դա հրապարակավ: Ցանկացած վիճելի հարց պետք է քննարկվի սիրո բուռն գիշերից հետո, որի ընթացքում ձեր «մաչոն», ինչպես միշտ, «վերեւում է», ինչի մասին նա պետք է եւս մեկ անգամ հիշեցնի, եւ միայն դրանից հետո անցնի «հարձակման»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն