Նոր Զելանդիայում օրերս կայացել է ամերկահայ հայտնի երաժիշտ, System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանի նկարների ցուցահանդեսը, որը կրում է Kiwi in Pangea խորագիրը։ Օքլենդի ցուցասրահում կայացած հարց ու պատասխանի ժամանակ աշխարհահռչակ ռոքերը նշել է, որ իր նկարների շարքը կենտրոնացած է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին ուղղված ճնշումներին։
«Դեկտեմբերից սկսած իրենց էկո-ակտիվիստներ անվանող ադրբեջանցիները շրջափակման մեջ են պահում Հայաստանն ու Արցախը միմյանց կապող միակ ճանապարհը։ Դրա պատճառով ավելի քան 100 հազար հայեր գտնվում են սննդի եւ դեղորայքի ճգնաժամային վիճակում»,-գրում է նորզելանդական 1News կայքը։
Թանկյանն իր հարցազրույցում նշել է, որ ոչ ոք, կարծես, զգալի գործողությունների չի դիմում, օրինակ սանկցիաներ կիրառում Ադրբեջանի դեմ՝ իրավիճակը լուծելու համար։ Նա հավելել է, որ Նոր Զելանդիան եւս ոչինչ չի ասել թեմայի շուրջ:
«Նոր Զելանդիայում շատերը չգիտեն այս թեմայի մասին, քանի որ Արցախն ու այնտեղ ապրող մարդիկ, գուցե, ոչինչ չեն կարող առաջարկել Արեւմուտքին։ Ես շեշտում եմ «գուցե» բառը»։
Ավելի վաղ, Թանկյանն իր ինստագրամյան էջում ցուցահանդեսի բացումից լուսանկար էր հրապարակել բրիտանացի հայտնի երգիչ Էդ Շիրանի հետ՝ վերջինին շնորհակալություն հայտնելով այցելության համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով